Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։

Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

ՀՀ դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլ՝

Օլիմպիադան անցկացվում է թիմային հաշվարկով:

Մասնակցում են նախորդ փուլում իրավունք ստացած ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը և Արցախը ներկայացնող 16 դպրոցների ուժեղագույն թիմերը: Յուրաքանչյուր թիմում հանդես են գալիս 3 տղա և 1 աղջիկ: Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 15 խաղափուլով:

Ժամանակացույց՝

Ամսաթիվ

Տուր

Մեկնարկը

21 նոյեմբերի

բացման արարողություն

15։00

21 նոյեմբերի

I- IV տուրեր

15:30

22 նոյեմբերի

V-X տուրեր

10:30

22 նոյեմբերի

համաժամանակյա խաղ

16:00

23 նոյեմբերի

XI-XV

10:30

23 նոյեմբերի

փակման արարողություն

15:00

Օլիմպիադային մասնակցում են հետևյալ թիմերը՝

Արագածոտն -Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Տավուշ - Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց

Վայոց Ձոր- Վայքի հիմնական դպրոց

Արարատ- Մասիսի 3-րդ դպրոց

Կոտայք- Աբովյանի N5 հիմնական դպրոց

Երևան- թիվ 11 հիմնական դպրոց

Երևան- թիվ 35 հիմնական դպրոց

Երևան- թիվ 135 հիմնական դպրոց

Գեղարքունիք- Վարդենիկի կրթահամալիր

Շիրակ -«Ֆոտոն» վարժարան

Շիրակ- Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց

Արմավիր- Արմավիրի N5 հիմնական դպրոց

Լոռի- Սպիտակի N1 հիմնական դպրոց

Լոռի- Ստեփանավանի  N2 հիմնական դպրոց

Արցախ- Մարտունու N1 հիմնական հոսքային դպրոց

Սյունիք- Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am