211652_close_icon
views-count72465 դիտում article-date 17:36 24-09-2019

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 07-ն ու 04-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Կառլեն Փ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 65 DD 665 համարանիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ Հովհաննես Մ.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի 36 DA 950 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Մ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչներ, 63-ամյա Թամար Ս.-ն, 48-ամյա Մարգարիտա Բ.-ն և 62-ամյա Գրետա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վսաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը, ժամը 23:40-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Թամար Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Փաստի առթիվ Մ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր