News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը թույլ է տվել մարիխուանա աճեցնել եւ վաճառել։ Հուլիսի 19-ից այն վաճառվում է առանձին դեղատներում՝ պետության վերահսկողության ներքո։ Նախապես գրանցված հաճախորդները կարող են գնել շաբաթական թմրանյութերի երկու տեսակ՝ մինչեւ տասը գրամ։ Նշվում է, որ տվյալ պահին շուրջ 5 հազար մարդ է գրանցվել, որոնց 70 տոկոսը 30-44 տարեկան տղամարդիկ են, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։

Դեղատնում 1 գրամ մարիխունան արժե շուրջ 1.30 ԱՄՆ դոլար. այն ավելի էժան է, քան թմրավաճառներից գնվածը։ Իշխանությունները հույս ունեն, որ նման կերպ հնարավոր կլինի թմրավաճառներին զրկել տարեկան շուրջ 7 մլն դոլար եկամուտից։

Ուրուգվայում մարիխուանայի արտադրությունը եւս պետության վերահսկողության ներքո է։ Երկու ընկերությունների թույլատրվել է տարեկան մինչեւ 2 տոննա աճեցնել։ Քաղաքացիներն իրավունք ունեն տանը կանեփի մինչեւ վեց բույս աճեցնել։ Նրանք նաեւ կարող են անդամագրվել կանեփ աճեցնող «ակումբներին», որոնք կարող են տարեկան մինչեւ 480 գրամ կանեփ աճեցնել։

Ի տարբերություն Նիդեռլանդների՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին այստեղ արգելվում է թմրանյութ գնել եւ օգտագործել։ Մարիխուանա արգելվում է օգտագործել նաեւ աշխատավայրում, հասարակական վայրերում եւ ավտոմեքենայի ղեկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ