Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նիկոլ Փաշինյանի բացահայտումը Բրյուսելից

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի ամենատարբեր ոլորտներին: Այդ պատասխանների թվում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի դատարանների անկախությանը վերաբերող խնդրին և ուշագրավ հայտարարություն է արել։ «Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը: Մեր կառավարությունը սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ: Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»: Այս հայտարարության մեջ առաջին հերթին ուշագրավ է օլիգարխիայի հիշատակումը։ Բանն այն է, որ Հայաստանում տարբեր առիթներով մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր երկրում այլևս օլիգարխներ չկան, իսկ նրանք, ում հասարակությունը համարում էր օլիգարխներ, ընդամենը խոշոր սեփականատերեր են։ Բրյուսելյան հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանում ոչ միայն օլիգարխներ կան, այլ նրանք կարողանում են ազդել դատական իշխանության որոշումների վրա։ Սա, ի դեպ, միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հերքող հայտարարություններ է անում։ Նա, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, մինչդեռ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ասաց, որ երկրում դեռևս կոռուպցիան պահպանվում է։

Կոռուպցիայի առկայության մասին նույն օրը հայտարարեց նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Այս իրարամերժ հայտարարություններն իրականում հերթական վկայությունն են այն իրողության, որ Հայաստանի իշխանությունը սկզբունքային, հիմնարար հարցերի հետ կապված չունի ռազմավարական, հայեցակարգային մոտեցումներ և գործում է իրավիճակից ելնելով։ Հենց իրավիճակից ելնելով էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ են անում։ Որովհետև հայտարարությունները ապրիորի չեն կարող լինել, դրանք վարվող քաղաքականության արտահայտություններ են։ Իսկ եթե քաղաքականությունն իրավիճակային է կամ կոնյունկտուրային, այդպիսին են լինում նաև պաշտոնյաների հայտարարությունները։

Հայաստանում իրականում ո՛չ կոռուպցիան է վերացել, ո՛չ էլ, առավել ևս, օլիգարխիան։ Որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը ոչ թե առանձին անհատների մեխանիկական միավորումներ են, այլ ստվերային բարդագույն կապերի համակարգեր, որոնք գոյացել և կայացել են տասնամյակների ընթացքում։ Ընդ որում, սխալ է ինքնին նպատակադրումը՝ արմատախիլ անել կոռուպցիան կամ վերացնել օլիգարխիան։ Դրանք միանվագ գործողություններ չեն, դրանք կարող են կյանքի կոչվել միայն սկզբունքային, կոնցեպտուալ քայլերի միջոցով, որոնք պահանջում են ժամանակ և համակարգային մոտեցում։ Մոտեցում, որը մենք դեռևս չենք տեսնում իշխանության կողմից։ Փոխարենը մենք տեսնում ենք արտադատական կարգով, կամայականորեն որոշված սահմանաչափերով պետությանն արված անհատույց վճարումներ, որոնք ավելի շատ գնված ազատության կամ ինդուլգենցիաների տպավորություն են թողնում։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է այդ մեթոդներով, ապա կոռուպցիան Հայաստանում շարունակելու է լինել և բարգավաճել։ Քանի որ երբ երկրի բարձրագույն ղեկավարը հայտարարում է, որ կոռուպցիան վերացել է, կոռուպցիոներները շարունակում են հանգիստ զբաղվել իրենց գործով։ Նույնը վերաբերում է նաև օլիգարխիային, որը, որպես ինստիտուցիա, տակավին չի վերացել։ Պարզապես օլիգարխները փորձում են հարմարվել նոր իրողություններին և, մեծ հաշվով, նրանց մոտ այդ փորձերը հաջողությամբ են պսակվում։ Որովհետև նրանք ևս լսել են բարձր իշխանության հայտարարություններն այն մասին, որ օլիգարխներ Հայաստանում այլևս չկան։ Նրանք, որպես «խոշոր սեփականատերեր», անում են այն, ինչը նախկին Հայաստանում անում էին որպես օլիգարխներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում