Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Նիկոլ Փաշինյանից նման բան չէի սպասում, արդարացի չէ. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ օրերս հանդիպում է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Հավանական է, որ 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին կմասնակցի նաև Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հանդիպմանը, Բադասյանն ասաց. «Որպես քաղաքացի՝ ես չէի սպասում դրան,Նիկոլ Փաշինյանից նման բան սպասելի չէր։ Նա հայտարարել էր, որ ընտրությունները պետք է լինեն արդարացի և թափանցիկ։ Թափանցիկը հասկանալի էր, բայց արդար չէր հանդիպել նրանց հետ, նրանք թեկնածու չեն։ Այսինքն՝ պետք է հայտարարվեր՝ ովքեր հավանական թեկնածու են՝ հանդիպենք, հավանական թեկնածուներ կարող են լինել մինչև հունվարի վերջը։ Ինչո՞ւ արդարացի չէ, որովհետև, հանդիպելով մինչ այժմ հայտնի հավանական թեկնածուների հետ, դրանով իսկ փորձում է հասարակությանն ասել՝ Հայաստանի վարչապետն իր հեղինակությամբ հովանավորում է նրանց, նրանց մեջից է ուզում ընտրել իր ցանկալի թեկնածուին, ինչն արդարացի չէ»։

Որպես ապագայի հավանական թեկնածու, Վահան Բադասյանը գտնում է, որ իրեն չեն հրավիրել, որովհետև ինքը պաշտոնապես չի հայտարարել առաջադրվելու մասին. «Այսքանից հետո ես ընդհանրապես չեմ կարևորում, թե ում կհանդիպի Հայաստանի վարչապետը։ Դա կարևոր չէ, վերջին հաշվով, ընտրողն արցախցին է։ Հայաստանի վարչապետը հեղափոխությունից օգտվելով՝ արդեն առաջնորդ է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա մեկ տարի առաջ արդեն իսկ թույլ կադրեր է առաջ քաշել՝ պատգամավորական թեկնածուներ, նախարարական այլ պաշտոնների ներկայացուցիչներ, ովքեր իրենց գիտելիքներով, հայացքներով, արժեհամակարգերով չեն փայլում։ Ինքն այդ կադրերի մեջ սխալներ է գործել, ու ժողովուրդն այդքան էլ հակված չէ, որ վարչապետը ճիշտ կադր ու թեկնածու կընտրի Արցախի համար»։

Բադասյանը հիշեցնում է՝ օգոստոսի հինգին վարչապետը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ թույլ չտա, որ Արցախում նախագահի պաշտոնին հավակնեն այն անձերը, որոնք օտարի օգնությամբ են այստեղ փորձում հարցեր լուծել, կամ ուզում են օրենք փոխել՝ հաշվի առնելով նախկինում իրենց ունեցած ծառայությունները. «Նա նաև ասել է, որ թույլ չի տալու, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնեն մարդիկ, որոնք նախորդ ռեժիմին մաս են կազմել, սակայն հանդիպեց միայն նախորդ իշխանություններին մաս կազմողներին ու հասկացրեց ինքն իրեն։ Ես հարցը խճճված եմ համարում ու չեմ կարևորում նման հանդիպումները։ Իհարկե, դրանք դեր խաղում են, բայց ես անձամբ չեմ կարևորում»։

Արցախում եկող տարվա մարտին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու մասին շաբաթ օրը հայտարարեց նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Թե ինչու վերջինս ներկա չէր հանդիպմանը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է հետևյալ կերպ. «Վ. Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ ս/թ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:

Մեկնաբանելով Վ. Կարապետյանի այս հայտարարությունը, Վահան Բադասյանն արձագանքեց. «Եթե նման բան է հայտարարում վարչապետի խոսնակը, կարող ենք հասկանալ, որ հենց վարչապետի անունից է խոսում։ Պետք չէ, որ վարչապետը նման բան ասի, եթե արդար ընտրություն է, թող վարչապետը չասի՝ ով է քայքայիչ գործունեություն իրականացնում, իսկ ով է հայրենասեր։ Արցախում կա նաև երկրորդ կարծիքը՝ հրավիրել են, պարզապես Վիտալի Բալասանյանը չի ներկայացել։ Ամեն դեպքում՝ ՀՀ վարչապետը, եթե վաղը պետք է քարոզչություն տանի, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ։ Ըստ իս՝ վարչապետը պետք է հանդիպեր բոլոր թեկնածուների հետ, ոչ թե հավանական թեկնածուների, ընդ որում՝ հրավիրեր բոլորին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում