ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան նոր ընտրությունների համար հիմնավորում կպահանջի ԱԻԲԱ-ից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է հիմնավորումներ պահանջել ԱԻԲԱ-ից՝ Բռնցքամարտի միջազգային միությունից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖԲ նախագահ Արթուր Գեւորգյանը: Նա նշեց, որ իրենք ցանկանում է իմանալ՝ որոնք են այն հիմքերը, որոնցով ԱԻԲԱ-ն պահաջնում է նախագահի նոր ընտրություններ անցկացնել:

«Մենք երբեք չենք խուսափել ընտրություններից, բայց ԱԻԲԱ-ն դեռ պետք է հիմնավորի իր պահանջը: Մյուս կողմից սա խեխկատակներից եւս մեկ անգամ դաս տալու առիթ կլինի»,- ասաց նա:

ԱԻԲԱ-ն պահանջել է ընտրություններ կազմակեպել առաջիկա 3 ամսվա ընթացքում: Առնվազն 30 օր առաջ էլ ՀԲՖ-ն պետք է ժամկետների մասին տեղյակ պահի ԱԻԲԱ-ին ու անդամ-ակումբներին: Առայժմ, սակայն, ՀԲՖ-ն կսպասի ԱԻԲԱ-ի հիմնավորմանը:

«Դեռ կսպասենք հիմնավորմանը իհարկե, որովհետեւ սա ինքնաբուխ չի կարող լինել: Իսկ ընտրությունների դեպքում էլ մենք ձեռնամուխ կլինենք լիարժեք օրինական ընթացքին, որպեսզի կողմնակի միջամտությունը բացառվի: Այսօր կպահանջենք հիմնավորումը կամ անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Արթուր Գեւորգյանը կարծում է, որ ֆեդերացիայի շուրջ ստեղծված այս աղմուկը կապ ունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունների հետ, որոնք սպասվում են 2020 թվականին: Նա նշում է, որ առաջիկայում կարող է փակագծեր բացել այդ թեմայով:

«Մյուս կողմից ընտրությունները (խմբ. նկատի ունի ՀԲՖ նախագահի նոր ընտրությունները) պարզ կդարձնեն խնդրի օրակարգը, ավելի հասկանալի կդառնա, որ այդ մարդու (խմբ. նկատի ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին) խնդիրն այլ է, եւ ՀԱՕԿ ընտրություններից առաջ ամեն ինչ ավելի պարզ կլինի: ԱԻԲԱ-ի պատասխանից հետո, երեւի, կբացեմ մի շարք փակագծեր, որոնք կտան բազում պատասխաններ»,- ասաց նա:

Այն, որ ԱԻԲԱ-ն պահանջում է նոր ընտրություններ անցկացնել, հայտնի դարձավ այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հայտարարությունից: Վերջինս ֆեյսբուքի իր էջում հաստատեց ԱԻԲԱ-ի պահանջը նաեւ ներկայացնելով միջազգային կառույցի նամակը:

Բռնցքամարտի ֆեդերացիայում նախագահի ընտրություններ կայացել են ընդամենը 7 ամիս առաջ՝ 2018 թ. օգոստոսի 2-ին, եւ Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց պաշտոնում: Այդ օրվանից հայկական բռնցքամարտում աղմուկ բարձրացավ: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Գեւորգյանի դեմ բողոքող կողմում գտնվող բռնցքամարտի ներկայացուցիչները բռնցքամարտի այլ ֆեդերացիա հիմնեցին, որով հավակնում են փոխարինել բռնցքամարտի՝ տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:

Տպել
4567 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան