Apple-ը $400 արժողությամբ նոր iPhone է ներկայացրել

Apple-ը $400 արժողությամբ նոր iPhone է ներկայացրել

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան ներկայացրել է երկրորդ սերնդի iPhone SE-ն։ Ինչպես և օրիգինալ iPhone SE-ն, որը թողարկվել է 2016-ին, նոր մոդելն այս պահի դրությամբ ամենահագեցած այֆոնի պրոցեսորն ունի՝ հին մոդելի կորպուսի մեջ։ Նոր SE-ն նույն տեսքն ունի, ինչ 2017-ի iPhone 8-ը, սակայն ներսում A13 Bionic պրոցեսորն է, որը տեղադրված է iPhone 11-ում 11 Pro-ում։

«iPhone 8-ի պես կորպուս» նշանակում է, որ այֆոնի էկրանի անկյունագիծը 4,7 դյույմ է, «Տուն» կոճակն ունի Touch ID մատնահետքի սենսոր առջևի պանելի ստորին մասում և հետևի ապակե կափարիչ։

Կորպուսը պատրաստված է ալյումինից և պաշտպանված է խոնավությունից և փոշուց։ Դեմքով հանել այֆոնի արգելափակումը չի լինի՝ FaceID-ն բացակայում է, գրում է Meduza-ն։

iPhone SE-ն միայն 1 հետին տեսախցիկ ունի՝ 12 մեգապիքսելանոց, ինչպես և iPhone 11-ը։ Ինչպես iPhone 8-ը, նոր այֆոնն ունի անլար լիցքավորում։ Այն երկու SIM քարտի հնարավորություն ունի՝ ֆիզիկական և eSIM։

iPhone SE-ն սև, սպիտակ և կարմիր գույնի կորպուսներով կթողարկվի, սակայն առջևի պանելը բոլոր 3 տարբերակի դեպքում սև է։

64 Գբ հիշողությամբ մոդելն ԱՄՆ-ում կվաճառվի 399 դոլարով։ Մատչելի կլինեն նաև 128 և 256 գիգաբայթերով տարբերակները։ Նախնական պատվերն ԱՄՆ-ում կսկսվի ապրիլի 17-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---