211652_close_icon
views-count9808 դիտում article-date 23:19 04-10-2020

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են 3 ինքնաթիռ. հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի և հետ շպրտվել. Արցախի ՊԲ

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ: Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք:

Նմանատիպ նյութեր