«Սուպերվարչապետական համակարգի մասին բազմիցս խոսել ենք և՛ ընդդիմության, և՛ իշխանության ժամանակ, և հստակ տարանջատվել է, թե սուպերվարչապետական համակարգը, թե ինչու և ում համար է ասվել: Կոնկրետ ասվել է այն անձի համար, ով սուպերվարչապետական համակարգը իր համար էր պատրաստում, որովհետև տվյալ դեպքում այն օգտագործվելու էր այնպես, ինչպես կհրամայվեր: Հիմա այդպես չէ: Եթե ՀՀ-ում գերակայում է օրենքը, ապա այդտեղ սուպերվարչապետական համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: