1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տավուշի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքները չեն դադարեցվել

Տավուշի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքները չեն դադարեցվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 17-ին կայացած ճեպազրույցում, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ սահմանամերձ հատվածներում ճանապարհաշինարարական, ջրագծերի հետ կապված մեծ աշխատանքներ են իրականացվում:

«Սահմանին առկա լարված իրավիճակով պայմանավորված միայն հուլիսի 16-ին մի փոքր դադար եղավ: Անօդաչու թռչող սարքերի հարվածների պարագայում այդ աշխատանքները մի փոքր սահմանափակվել էին, որպեսզի հարվածների թիրախ չդառնան մեր շինարարները»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Խոսելով սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրներից՝ մարզպետը նշեց, որ դրանք եղել են, կան և մնում են նույնը: Նրա խոսքով, սահմանային անվտանգության ապահովման գործընթացն իր մեջ ոչ միայն զինվորական անվտանգություն է ներառում, այլև քաղաքացու կյանքի որակի բարձրացում:

«Այն է՝ քաղաքացու համար աշխատանքային պայմաններ ստեղծելը, կենսագործունեություն ապահովելը, բարձրակարգ ենթակառուցվածքներ ունենալը, բարձրակարգ կրթական համակարգ, մշակութային բաղադրիչ ապահովելը: Այս մարտահրավերը մեզ մի փոքր ցնցեց այն առումով, որ մենք հասկանանք՝ մեր գործողությունները շատ ավելի հստակ, շատ ավելի շտապ պետք է իրականանցվեն, որպեսզի հպարտորեն մտնենք սահմանապահ գյուղ: Այն գյուղ, որն ամեն օր, ամեն ժամ պահում է սահմանը»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերով ստացված քաղաքացիների այն հարցերին, թե ինչպես կարող են օգտակար լինել՝ Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզպետարանի կայքում հայտարարել են ստեղծված աշխատանքային խմբերի թեժ գծերի հեռախոսահամարները, որոնցով աջակցել ցանկացողները կարող են կապ հաստատել:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]