1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հիվանդանոցում երեխաներին ժպիտ պարգևող հայկական ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր պլատֆորմի օրվա պրոդուկտ

Հիվանդանոցում երեխաներին ժպիտ պարգևող հայկական ռոբոտը ճանաչվել է 
հեղինակավոր պլատֆորմի օրվա պրոդուկտ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության «Ռոբին» ինտերակտիվ ռոբոտը, որը հոսպիտալացված երեխաներին օգնում է չվախենալ հիվանդանոցից, ժպտալ, ունենալ լավ տրամադրություն,  հաղթել է հեղինակավոր «Product Hunt» պլատֆորմի մրցույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայկական խելացի «Ռոբին»-ը էլեկտրոնային քվեարկությամբ հաղթել է մրցույթում և դարձել պլարտֆորմի օրվա պրոդուկտ: Այն արդեն  հաջողությամբ կիրառվում է մանկական հիվանդանոցներում: «Ռոբին»-ը «ընկերասեր» ռոբոտ է, որն արտահայտում է էմոցիաներ, ինտերակտիվ երկխոսության մեջ մտնում երեխաների հետ, նրանց համար հանելուկներ է ասում, հարցեր տալիս, պատասխանում փոքրիկների հարցերին: «Ռոբին»-ը օգնում է երեխաներին մեղմել հիվանդանոցում գտնվելու սթրեսը: Հայկական ռոբոտը «Product Hunt»-ում բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել:

«Product Hunt»-ը կայք է, որը թույլ է տալիս օգտվողներին կիսել և բացահայտել նոր ապրանքներ՝ վերջին մոբայլ հավելվածները, վեբ-կայքերը, տեխնոլոգիական արտադրանքները և այլն: Կայքն ունի մեկնաբանությունների և քվեարկության հնարավորություն: Ամենաշատ ձայներ ստացած ապրանքը բարձրանում է վերև՝ գլխավորելով յուրքանչյուր օրվա ցուցակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]