Բաժիններ՝

Ի՞նչ դիտել ամռանը. Հունիսի 14 գլխավոր սերիալները

Շատ հեռուստասերիալներ ընդմիջում են վերցնում մինչև աշուն, իսկ դրանց փոխարինելու են գալիս ուրիշ նախագծեր: Հունիսին կսկսվեն մի շարք նոր սերիալներ, ինչպես նաև կշարունակվեն արդեն սիրելի և ճանաչված նախագծերը:

Ամսվա պրեմիերան

Հավերժական շնորհը/ Вечная благодать/ Perpetual Grace

• Դրամա
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 3

Սերիալը, որը սկզբից գովազդում էին Our Lady անվամբ, փոխել է անվանումը: Սյուժեն պատմում է երիտասարդ կեղծարար Ջեյմսի (Ջիմի Սիմփսոն) մասին, որը ցանկանում է գողանալ տարեց հովիվ Բայրոն Բրաունի (Բեն Քինգսլի) ունեցվածքը: Բայց պարզվում է, որ քահանան շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել:

NOS4A2

• Սարսափ, ֆենտեզի
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 3

Սերիալը հիմնված է Ջո Հիլի՝ Սթիվեն Քինգի որդու գրքի վրա:
Երիտասարդ նկարիչ Վիկտորիա Մաքքուինը հայտանաբերում է, որ ունի սուպերհնարավորություն: Շուտով նա հանդիպում է Չարլի Մենքսին՝ անմահ, ով սնվում է մանկական հոգիներով: Այն ամենը, ինչ մնում է մանուկներից, նա ուղարկում է Սուրբ Ծննդյան երկիր:

Դա սառցե երկիր է, որտեղ ամեն օր տոն է, իսկ դժբախտությունը համարվում է հանցագործություն: Բայց նույնիսկ այդ կանոնները խախտվում են Մենքսի հիվանդ երևակայությամբ: Եվ Վիկտորիան որոշում է, որ նա պետք է ազատի աշխարհը այդ հրեշից:

Քաղաքային պպատմություններ/ Городские истории/ Tales of the City

• Դրամա
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 8

Նոր տարբերակը շարունակվում է 1993, 1998 և 2001 թվականների նույնանուն մինի-սերիալները: Գլխավոր հերոսուհին՝ Մերիեննը (Լորա Լիննին), քսանամյա բացակայությունից հետո վերադառնում է իր հայրենի քաղաքը Սան Ֆրանցիսկոյում: Նա հանդիպում է իր դստեր, նախկին ամուսնու և շատ տարօրինակ և էքսցենտրիկ ընկերների հետ:

Ջեթ/ Джетт/ Jett

• Դրամա, կրիմինալ
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 14

Դեյզի Կովալսկին՝ Ջեթ մականվամբ, պրոֆեսիոնալ գող է: Բանտից դուրս գալուց հետո նա որոշում է մաքրել քրեական անցյալը և իր կյանքը նվիրել փոքրիկ դստերը: Այնուամենայնիվ, հին գործերն ու խնդիրները չեն թողնում հերոսուհուն հանգիստ, և Ջեթը պետք է վերադառնա իր արհեստին:

Շատ ծեր՝ երիտասարդ մահանալու համար/ Слишком стар, чтобы умереть молодым/ Too Old To Die Young

• Դրամա, կրիմինալ
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 15

Շատ հայտնի նախագծերի ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆը ներկայացնում է 10 մասից բաղկացած սերիալ: Սյուժեն պատմում է Լոս Անջելեսի ոստիկանության քննիչի, քաղաքի քրեական աշխարհի մասին, որտեղ մարդասպանները վերածվում են սամուրայների:

Անակնկալ վիդեո խաղերի երկրպագուների համար՝ Հիդեո Կոդզիման նկարահանվել է այս սերիալում:

Էյֆորիա/ Эйфория/ Euphoria

• Դրամա
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 17

Իսրաելական համանուն սերիալի նոր տարբերակը նվիրված է մի աղջկա՝ Ռյուին: Նա 17 տարեկան է, նա ստախոս է և թմրամոլ: Սերիալը պատմում է թմրամիջոցների, սեքսի, վնասվածքների, սոցիալական ցանցերի, սիրո և բարեկամության մասին:

Քաղաքը՝ բլրի վրա/ Город на холме/ City on a Hill

• Դրամա, կրիմինալ, թրիլլեր
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 17

Բեն Աֆլեքի և Մեթ Դեյմոնի կողմից նկարահանված սերիալի գործողությունները տեղի են ունենում Բոստոնում, 90-ականներին: Քաղաքը լցված է հանցագործներով, կոռուպցիայով և ռասիզմով, և ոստիկանությունը չի կարողանում լուծել այդ խնդիրները: Ամեն ինչ փոխվում է նոր թաղային փաստաբանի ժամանման հետ, ով միանում է FBI-ի վետերաններին: Նրանք միասին սկսում են պայքարել հանցագործության դեմ:

Ամենաբարձր ձայնը/ Самый громкий голос/ The loudest voice

• Դրամա
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 30

Ռասել Քրոուն՝ հիանալի դիմահարդարմամբ, խաղում է Fox News-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ռոջեր Էյլսի դերը: Սյուժեն ներառում է հեռուստաալիքի ստեղծման ժամանակաշրջանից մինչև հայտնի սկանդալը, երբ էյլսին ստիպված էր լքել իր պաշտոնը՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով:

Նավակ/ Ладья/ The Rook

• Դրամա, ֆենտեզի
• ԱՄՆ, Մեծ Բրտիանիա, 2019 թվական
• Պրեմիերան՝ հունիսի 30

Մի երիտասարդ կին արթնանում է առանց հիշողության: Նա Լոնդոնում գտնվող զբոսայգիներից մեկում է՝ շրջապատված անծանոթ մարդկանց անշունչ մարմիններով: Պարզվում է, որ նա աշխատում է բրիտանական գաղտնի ծառայություններում՝ ուսումնասիրելով պարանորմալ ակտիվությունը և պարբերաբար հանդիպում է մյուս աշխարհի հակառակորդներին:

Հայտնի սերիալների նոր եթերաշրջանները

Վախեցեք քայլող մեռյալներից/ Бойтесь ходячих мертвецов/ Fear the Walking Dead

• Դրամա, սարսափ
• ԱՄՆ, 2015-2019 թվականներ
• 5-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հունիսի 3
• IMDb: 7,0

Մինչ Walking Dead սերիալը սարսափելի կերպով կորցնում է վարկանիշները և դերասաններին, սփին-օֆֆը ամուր դիրքերում է և շարունակում է պատմել զոմբիների և այն մարդկանց մասին, ովքեր փորձում են գոյատևել ընդհանուր աղետալի վիճակում:
Անցյալ եթերաշրջանում սերիալի դերասանական կազմին միացավ Լեննի Ջեյմսը՝ Մորգան Ջոնսի դերում:

Սև հայելի/ Чёрное зеркало/ Black mirror

• Ֆենտեզի, դրամա, թրիլլեր
• Մեծ Բրիտանիա, 2011-2019 թվականներ
• 5-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հունիսի 5
• IMDb: 8,9

Ֆանտաստիկ անթոլոգիան վերադառնում է առաջին եթերաշրրջանի՝ երեք մասերով ձևաչափին:

Նոր դրվագներում ֆիլմի հեղինակները կխոսեն տաքսու վարորդի մասին, ով պատանդ է վերցրել իր հաճախորդին, երկու քոլեջի ընկերների հանդիպման և իր սիրելի փոփ-աստղի ձայնով ռոբոտ գնած աղջկա մասին: Ինչպես միշտ, պատմությունները նվիրված կլինեն մարդկային կյանքի վրա տեխնոլոգիաների ազդեցությանը:

Սպասուհու պատմությունը/ Рассказ служанки/ The Handmaid’s Tale

• Դրամա, ֆենտեզի
• ԱՄՆ, 2017-2019 թվականներ
• 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հունիսի 5
• IMDb: 7,6

Սերիալ-հակաուտոպիայի երրորդ եթերաշրջանը նորից ուղարկում է հեռուստադիտողին Գիլեադ տոտալիտար պետություն, որտեղ սպասուհիները ստիպված են երախաներ ունենալ իրենց տերերի համար: Սակայն, այս անգամ Ջուն Օսբորնը (Էլիզաբեթ Մոսս) պատրաստում է հեղաշրջում՝ հավաքելով դրա համար հզոր դաշնակիցներ:

Վերջին թեկնածուն/ Последний кандидат/ Designated Survivor

• Դրամա, թրիլլեր
• ԱՄՆ, 2016-2019 թվականներ
• 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հունիսի 8
• IMDb: 7,7

Նախագահի և բոլոր պատգամավորների մահվանից հետո պետության ղեկավարի պաշտոնը ստիպված է լինում ընդունել «վերջին թեկնածուն»՝ քիչ հայտնի պետական գործիչ, որը միշտ գտնվում է ապահով տեղում: Նա ստիպված է զբաղվել համաշխարհային դավադրություններով:

Մեծ փոքր սուտ/ Большая маленькая ложь/ Big Little Lies

• Դրամա, կրիմինալ
• ԱՄՆ, 2017-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հունիսի 10
• IMDb: 8,6

Չնայած այն հանգամանքին, որ «Մեծ փոքր սուտ»-ի առաջին եթերաշրջանը ավարտվեց գրքի հիման վրա, նախագիծը երկարաձգվեց: Երկրորդ եթերաշրջանը նվիրված կլինի հերոսուհու ապագա կյանքին, ինչպես նաև Փերին Ռայթի մորը, ով որոշել է իր թոռների մոտ տեղափոխվել: Այդ կերպարը մարմնավորում է Մերիլ Սթրիփը: Ցավոք, ռեժիսոր Ժան-Մարկ Վալեյը մնաց նախագծում միայն որպես պրոդյուսեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս