Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոնն է

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը չեմպիոնը ՊՍԺ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը, երկրի չեմպիոն հերթական անգամ հռչակվել է Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ն:

Իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և «Ռեն»-ը: Եվրոպայի լիգայի ուղագրեր նվաճել են «Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և «Նիցա»-ն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ  Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ Լիգա 1-ի կազմակերպիչները մտածում են հաջորդ մրցաշրջանի հնարավոր մեկնարկի ժամկետների մասին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]