ՀՀ-ում դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծվում

ՀՀ-ում դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծվում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծում։ Այդ մասին ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։

Համակարգի ներդրման նպատակը դրամական փոխանցումների սպասարկումն է, առանց բանկային հաշիվ բացելու, ինչպես Հայաստանում, այնպես արտերկրում։ Հետագայում համակարգին կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։

Աբրահամյանը նշել է, որ STAK-ը թույլ կտա ստանալ ցանկացած փոխանցում ցանկացած բանկում՝ համակարգին կմիացվեն ՀՀ բոլոր բանկերը, ArCa համակարգը, ինչպես նաև, հավանաբար, երկրում գործող փոխանցման համակարգերը։ STAK-ը կմիանա նաև այլ երկրների նմանատիպ «անդրհամակարգերին», այդ թվում ՌԴ «Արագ վճարումների համակարգին»։

Այժմ համակարգն ակտիվ թեստավորման փուլում է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---