Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման մի շարք դեպքեր են բացահայտել հունվարի 12-ին և 13-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։

Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։

Պարզվել է, որ մեքենայի 31-ամյա վարորդը «Համզա» հանդամասում ծառեր է ապօրինի հատել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է։

Ժամեր անց ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցների հետ «Համզա» հանդամասում ստուգայց կատարելիս նկատեցին Իջևանի 41-ամյա բնակչի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որից քիչ հեռու 5 խմ փայտանյութ էր թափված։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նշված հանդամասից ապօրինի հատել է ծառեր։

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցներին։

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]