Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դաշնակահար Եվգենի Կիսինը Երևանում կհնչեցնի ականավոր կոմպոզիտորների գործեր

Դաշնակահար Եվգենի Կիսինը Երևանում կհնչեցնի ականավոր կոմպոզիտորների գործեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը, որը երբեք չի մոռանում հայաստանյան հանդիսատեսին, սեպտեմբերի 28-ին հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշնակահարը կկատարի Յոհան Սեբաստիան Բախի, Կարլ Տաուզիգի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թվականին Մոսկվայում: Վեց տարեկանից սկսել է հաճախել Մոսկվայի Գնեսինների անվան շնորհաշատ երեխաների համար երաժշտական հատուկ դպրոց: Նրա միակ ուսուցչուհին եղել է Աննա Պավլովնա Կանտորը:

Կիսինի առաջին համերգը, որի ժամանակ նա նվագել է Մոցարտի դաշնամուրային կոնցերտը K. 466, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա տասը տարեկան էր:

Մեկ տարի անց դաշնակահարը Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով: 1984-ի մարտին Կիսինն արդեն վայելում էր միջազգային համբավ, երբ 12 տարեկանում Մոսկվայի կոնսերվատորիայի «մեծ սրահում» նա կատարում էր Շոպենի դաշնամուրային 1 և 2 կոնցերտները Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Դմիտրի Կիտայենկոյի ղեկավարությամբ:

Արևմտյան Եվրոպայում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1987-ին «Բեռլին» փառատոնի շրջանակներում: 1988-ին Կիսինը Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի Վիրտոուզներ» նվագախմբի հետ շրջագայություններով հանդես է եկել Եվրոպայում: Կիսինի առաջին համերգը Լոնդոնում տեղի է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: 1988-ի դեկտեմբերին նա ելույթ է ունեցել Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ`ամանորյա համերգին, որը միջազգայնորեն հեռարձակվում էր և ձայնագրվում գերմանական «Գրամաֆոն» ընկերության կողմից:

1990 թվականին Կիսինն առաջին անգամ ելույթ է ունեցել Բի-Բի-Սի-ի «Փրոմենադ» համերգին Լոնդոնում և նույն տարում ունեցել իր հյուսիսամերիկյան դեբյուտը՝ կատարելով Շոպենի դաշնամուրային կոնցերտները Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Զուբին Մեհտայի ղեկավարությամբ: Մեկ շաբաթ անց Կիսինը տպավորիչ մենահամերգով մեկնարկում է Կարնեգի հոլի հարյուրամյակին նվիրված համերգաշարը, որը ձայնագրվել է BMG Classics-ի կողմից:

Երաժիշտը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am