«Շիրակ» ֆուտբոլային ակումբը քիչ առաջ հայտարարություն է տարածել այսօր Գյումրում տեղի ունեցած «Ալաշկերտի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա:
Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է «Շիրակ» ակումբի հայտարարության մեջ: