Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ և Սիրիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ՀՀ և Սիրիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը մարտի 6-ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս արտահայտվել է դժվարին իրավիճակներում երկու ժողովուրդների և պետությունների՝ միմյանց նկատմամբ ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությամբ։ Նախարարը նաև ընդգծել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել առ այն, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը, հղելով իր ջերմագին շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում ունեցել են շարունակական զարգացում։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]