News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տրամադրած դրամաշնորհից Հայաստանն օգնություն կտրամադրի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Մոտ  2.8 մլն դրամ կտրամադրվի տեխնիկա գնելու եւ մասնագետների վերապատրաստման համար։

Նշենք, որ ժամանակին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը քննադատության էր արժանացել։ Եթե այն ստեղծվում է որպես տնտեսական քաղաքականության կենտրոն, ապա դրա համար մի քանի նախարարություն կա՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների ու Ֆինանսների, ասում էին ընդդիմադիրները։

Ռուսական օգնությունը տրամադրվում է ԵՏՄ–ին միանալու համար Հայաստանին հասանելիք տեխնիկական եւ ֆինանսական աջակցության շրջանակում։ 2017-2021թթ. Մոսկվան այդ նպատակով 8.2 մլն դոլար կհատկացնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ