Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց թենիսը նոր առաջատար ունի (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-woman

Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Այն 7030 միավորով գլխավորում է ճապոնացի Նաոմի Օսական, որը երկու օր առաջ հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում: Այդ մրցաշարի եզրափակիչում պարտություն կրած Պետրա Կվիտովան զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 6290 միավոր: Նախկին առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպը, նահանջել է 3-րդ տեղ՝ 5582 միավոր: Հավելենք, որ առաջին 20-յակում ամենամեծ առաջընթաց գրանցել է Սերենա Ուիլյամսը, որը 16-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական: