Facebook-ը հայկական տիրույթում գործող ռուսական ծագման կեղծ հաշիվներ է ջնջել25 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը ջնջել է կեղծ հաշիվների ցանց, որոնք խախտել են սոցիալական հարթակի օտարերկրյա կամ կառավարական միջամտությունների դեմ քաղաքականությունը։ Այդ ցանցն ունեցել է ռուսական ծագում, գործել է նաև հայկական տիրույթում։ Facebook-ը հեռացրել է 214 հաշիվ, հազարավոր լսարաններ ունեցող 35 Էջ, 18 խումբ և Instagram-ի 34 հաշիվ, դրանք համակարգվել են ռուսական կազմակերպության կամ պետական կառույցի կողմից։ Նմանատիպ հաշիվները կենտրոնացել են Սիրիայի և Ուկրաինայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուղղությամբ: Հաշիվների հետևում կանգնած մարդիկ գրառումներ են արել տարբեր լեզուներով և հարմարվել համապատասխան լսարանին։ Նրանք գործողություները համաձայնեցրել են միմյանց հետ։ Facebook-ը նշում է, որ հեռացնելիս կենտրոնանում է հաշիվների վարքագծի վրա, ոչ թե բովանդակության։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |