Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված խոշոր հրդեհը

Հրշեջները մարել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված խոշոր հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ևս 4 օժանդակ ջրատար ավտոմեքենա:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, 4 հատ տարբեր նշանակության հաստոց, ինքնաթիռի 2 շարժիչ և անվադողեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]