Tuesday, 16 04 2024
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին

Մարտի 1-ի գործով բոլոր վճիռները եղել են շինծու, քաղբանտարկյալները պետք է արդարացվեն

«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով․ դատարանն էլ բավարարել էր նրա բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։

Քանի որ նախկին քաղբանտարկյալների մեծ մասը նախկինում ՀԱԿ անդամներ էին, ՀԱԿ-ն էլ նախաձեռնել է նրանց արդարացման գործընթացը։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ նախկին քաղբանտարկյալներ Մուշեղ Սաղաթելյանին, Սմբատ Այվազյանին (հետմահու), Արամ Բարեղամյանին արդարացնելու համար Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու պահանջով ՀԱԿ-ը դիմել է գլխավոր դատախազին։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Մուշեղ Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) նյութաիրավական հայեցակետի խախտում, նույն հոդվածի դատավարական հայեցակետի խախտում, ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), նույն հոդվածի 3-րդ կետի խախտում, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (Արդար դատաքննության իրավունք)։

Արմեն Խաչատրյանը նշեց, որ բոլոր նախկին քաղբանտարկյալների գործերը վերաբացելու համար բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան։

Նկատեցինք, որ, օրինակ, նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այդ նախաձեռնությունը գնահատել էր որպես իմիտացիոն գործընթաց, քանի որ այդ նույն դատախազությունը, ողջ համակարգը, բացառությամբ թոշակի գնացած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և մի քանիսի, դատապարտել է իրենց։

«Ես արձագանքեցի նախաձեռնությանը՝ ասելով, որ թող գլխավոր դատախազության հետ չսկսեն գործընթաց, որովհետև դա
դավադրություն է քաղբանտարկյալների նկատմամբ»,- ասել էր Մակեյանը։

«Եթե հրաժարվեն, ապա չենք դիմի։ Կամ եթե գլխավոր դատախազը որոշի դիմել Վճռաբեկ դատարան Պետրոս Մակեյանին արդարացնելու համար, թող գնա, դիմում գրի, հրաժարվի»,- ասաց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատուն։

Հետաքրքրվեցինք, թե վարչապետ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյա՞նն էլ է դիմել արդարացման պահանջով։

«Ես կարծում եմ, որ 2008թ․ Մարտի 1-ի գործով բոլոր վճիռները եղել են շինծու, և բոլորն էլ պետք է արդարացվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ վարչապետ չէր, մյուսների պես եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Նա տեղյակ չէր՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է դիմել Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով, թե՞ ոչ։

Նույն հարցն ուղղեցինք նաև ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, սակայն նա խոստացավ այդ հարցին պատասխանել ավելի ուշ։

Հարցին, թե արդարացված նախկին քաղբանտարկյալները կարո՞ղ են պահանջել փոխհատուցում, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ արդարացված անձն իրավունք ունի ստանալու վնասների փոխհատուցում։ Իսկ վնասները կարող են սահմանվել՝ նյութական վնաս, բարոյական վնաս, բաց թողած եկամուտներ և այլն, և այլն։ Այդ ամենը լինելու է՝ ըստ հայցի»։

Հետաքրքրվեցինք՝ արդարացված Գագիկ Ջհանգիրյանը դիմե՞լ է, որպեսզի ստանա փոխհատուցում։

«Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքը որևէ փոխհատուցում չի ցանկանում ստանալ»,- ասաց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում