ՌԴ ԱԳՆ-ն հուսով է` ՀՀ-ին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է` ՀՀ-ին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հույս է հայտնել, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել և որ ռուսական կողմը պատրաստա է հետագայում ևս ամեն կերպ աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք այսօրվա դրությամբ խաղաղությունը ՀՀ և Ադրբեջանի միջև՝ փոխնախարարն ասել է, որ «դա մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղղություններով առաջխաղացումից», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում վիճահարույց հարցերի շուրջ հավասարակշիռ, և Բաքվի, և Երևանի համար ընդունելի փոխզիջումային լուծումներ գտնելու որոնումներում։ Բանակցությունները Մոսկվայում այդ թեմայի շուրջ թույլ են տվել բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում։ Հետագայում ևս այդ նպատակով ամեն կերպ կաջակցնեք Բաքվին և Երևանին։ Հուսով ենք, որ այդպիսի կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,-ասել է նա։

Գալուզինն ասել է, որ խաղաղության պայմանագրից բացի, ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և վստահության ամրապնդումը հասարակական կապերի զարգացման միջոցով։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---