▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք՝ Արարատի մարզում. հայրը, մայրը ու տղան սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածներ են ստացել

shamshyan.com-ը գրում է. Այսօր, հունիսի 16-ին, արտակարգ և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել:

 

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Գևորգ Մ.-ն է, 62-ամյա Դերենիկ Մ.-ն և նույնպես 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններս ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ:

 

 

 

 

 

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, 2 անհայտ քաղաքացի, դեռևս չպարզված հանգամանքներում մտել են վիրավորների տուն, և առանց որևէ պահանջ կամ պահանջներ ներկայացնելու, իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են վերջիններիս և դիմել փախուստի:

 

 

 

 

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածները ընտանիքի անդամներ են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին