News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք-ամերիկյան այժմյան ճգնաժամը խիստ տարբերվում է 1964 եւ 1975 թվականների ճգնաժամից: Թուրքիայի հասարակությունը 1960-70-ականներին մեծապես պրոամերիկյան եւ հակասովետական դիրքորոշում ուներ, մինչդեռ այսօր թուրքերի 79%-ը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ: Այս մասին Algemeiner.com կայքում գրում է ազգությամբ թուրք լրագրող Բուրակ Բեկդիլը:

Բացի այդ, նրա համոզմամբ, նախկինում թուրք-ամերիկյան հարաբերություւնների ճգնաժամը սովորաբար պայմանավորված էր լինում մեկ խնդրով, մինչդեռ հիմա իրավիճակը բազմաշերտ է եւ ավելի դժվար հաղթահարելի:

Պաշտոնապես Թուրքիան եւ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են եւ ռազմավարական գործընկերներ: Սակայն այսօր նրանց հարաբերությունները դժվար է համարել դաշնակցային, եւ դա միանգամից չի պատահել:

2017 թվականին, Վաշինգթոնում գործող Պյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center) տվյալներով, թուրքերի 79%-ը բացասական վերաբերմունք է ունեցել ԱՄՆ-ի նկատմամբ՝ ի տարբերություն համաշխարհային միջինի՝ 39%-ի: Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններն ավելի ուժեղ են, քան Վենեսուելայում, Լիբանանում, Թունիսում, Ինդոնեզիայում եւ անգամ Ռուսաստանում: Երկրորդ պատճառն այժմյան ճգնաժամի բազմաշերտ լինելն է:

Հեղինակը գրում է, որ վերջին՝ խիստ կարեւոր նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո Էրդողանը հիմնականում վարում է մարդատյաց եւ հատկապես հակաամերիկյան քաղաքականություն՝ ասելով, որ Թուրքիային «ծիծաղելի պատժամիջոցներով վախեցնել ցանկացողները երբեւէ լավ չեն ճանաչել այս երկիրը կամ այս ազգին»:

«Էրդողանը, որ սովորաբար հակամարտական քաղաքականության վարպետ է, առայժմ զգուշությամբ խուսափում է Թրամփի հետ դեմ առ դեմ բախումից: Փոխարենը նա փորձում է հորինված պառակտումներ մտցնել ԱՄՆ վարչակազմի ներսում: Առայժմ այս ճգնաժամից միակ շահողը Մոսկվան է եւ, ինչ-որ առումով, նաեւ Պեկինը: Այս վեճը պատերազմի չի բերի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ, սակայն այն Թուրքիային ավելի կհեռացնի Արեւմուտքից»,- նշում է Բեկդիլը:

Հեղինակի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ին հարվածելու՝ Թուրքիայի ախորժակն աշխարհագրական-ռազմավարական եւ գաղափարական սահմաններ ունի: Թուրքիան, որպես դաշնակից, պարզապես ցանկալի չէ Եվրասիական բլոկում. փոխարենը, երբեմն կարող է օգտագործվել որպես պառակտման միջոց Արեւմուտքի դաշնակցության մեջ, որին տեսականորեն պատկանում է: Դեպի Եվրասիա Թուրքիային չմղելու նպատակով նրա հետ մեղմ վարվելու՝ Արեւմուտքի ցանկությունը պարզապես սխալ է:

ԱՄՆ վարչակազմը, հեղինակի կարծիքով, չպետք է կրկնի Արեւմտյան բլոկի այն սխալները, որոնք թույլ են տրվել 2002 թվականից ի վեր, երբ Էրդողանը եկավ իշխանության: Թուրքիայի հանդեպ մեղմ վերաբերմունքը երկիրն Արեւմուտքին չի մոտեցրել: Ընդհակառակը, այն թույլ է տվել Էրդողանին Թուրքիան արժեզրկել եւ Անկարան դարձնել կես դրույքով գործընկեր, որը շանտաժի մեծ ախորժակ ունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ