News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը, անկախ Բրեքսիթի գործընթացից, շահագրգռված է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Ավելին, չնայած բրիտանացիներն որոշեցին լքել Եվրոպական միությունը, բայց Միացյալ թագավորությունը չդադարեց Եվրոպայի մաս լինելուց եւ շարունակելու է համագործակցել եվրապական գործընկերների հետ ոչ ավելի քիչ,քան նախկինում էր»,- նշել է դեսպանը։

Խոսելով Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների մասին՝ դեսպանը նշեց, որ  դրանք շարունակում են զարգանալ: «Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի այցը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթներ էին ետ նայելու եւ հասկանալու համար, թե որ ոլորտներում կարելի է խորացնել հարաբերությունները Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ: Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել եւ իր փորձով օժանդակել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Ավելին, հայ գործընկերները վաղուց էին նշում հայ-բրիտանական առեւտրային եւ տնտեսական չիրականացվող ներուժի մասին: Կարծում եմ՝ առեւտրի հարվերով հանձնակատարի նշանակումը Հայաստանում առեւտրային հարաբերությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման նոր հնարավորություններ կտա: Իհարկե, Հայաստանի հետ մենք շարունակելու ենք ավանդաբար զարգացնել կապերը կրթության եւ մշակույթի ոլորտում»,-իր խոսքում նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ իրավական առանձին ձաստաթղթի ստորագրմանը, ապա նա կարեւորեց  այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են եւ շահագրգռված զարգացնելու հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ