211652_close_icon
views-count33252 դիտում article-date 23:02 02-09-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24–ամյա վարորդը 06-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրաի մարզի բնակիչ, 24-ամյա Սեդրակ Բ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 XՍ 142 համարանիշի ավտոմեքենայով Արագյուղ–Բուժական ավտոճանապարհի 2-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Սիմավոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր