Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Բեկում կլինի, երբ Ադրբեջանը վերանայի իր մոտեցումը. Ստեփանակերտը կարևորում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում, որին ներկա է լինելու նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար։

Պաշտոնական Ստեփանակերտը դրական է գնահատում և կարևորում սպասվելիք հանդիպումը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը շարունակում է միջազգային հանրության կարևոր հարցերից մեկը մնալ և այս համատեքստում դրական է այսպիսի հանդիպումը։

Հանդիպումից ակնկալիքները, ըստ նրա, պետք է երկու հարթությունում դիտարկել․ առաջին՝ բուն կարգավորման․ այստեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն, որ վերականգված չէ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը։ «Ադրբեջանը շարունակում է կարծր դիրքորոշում ունենալ և հայատյաց քաղաքականություն վարել, և այս տեսանկյունից դժվար է ակնկալել լուրջ բեկում, բայց այսպիսի հանդիպումները կարևոր են առաջին հերթին խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Եվ այստեղ ևս մեկ անգամ շեշտվելու է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, և սա կարևոր է նաև խաղաղ գործընթացի շարունակականությունը ապահովելու համար»,-հավելեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ բանակցային սեղանի շուրջ չի վերադարձել Արցախը, խնդրի կարգավորման մեջ լուրջ բեկում չի լինի․ «Լուրջ բեկում կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը, իրոք, վերանայի իր մոտեցումը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հետամուտ է լինելու լիարժեք ձևաչափի վերականգնմանը և շարունակում է այդ քաղաքականությունը, միջնորդները հայտարարել են, որ դեմ չեն, բայց պետք է լինի նաև մյուս կողմի համաձայնությունը՝ դրանով շեշտելով, որ եթե չի վերականգնվում լիարժեք ձևաչափը, դրա պատասխանատուն Ադրբեջանն է, հետևաբար, միայն Ադրբեջանից է կախված։ Եվ եթե Բաքուն չի վերանայում իր մոտեցումը, կարգավորման տեսանկյունից, լուրջ փոփոխություններ չենք կարող ակնկալել։ Երբ Բաքուն վերանայի իր մոտեցումը, նոր կարող ենք խոսել ինչ-որ տարբերակների, ինչ-որ բեկման մասին, ինչը, դժբախտաբար, հաշվի առնելով Բաքվի մոտեցումը, մոտ ապագայում անհնար է»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը չի փորձում ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նախաձեռնողականություն ցուցաբերել, նա նշեց, որ այստեղ չկա պայքար, մրցակցություն․ «Այն, որ Ռուսաստանը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել, դա պայմանավորված է եղել մի շարք գործոններով։

Առաջին հերթին այն, որ ՌԴ-ն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, բացի այդ, մենք ՀԱՊԿ անդամ պետություն ենք, ԵԱՏՄ անդամ է Հայաստանը, և Հայաստանն անմիջականորեն այդ գոտու հետ է առերեսվում՝ թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային։ Եվ բնական է, որ նա պետք է մի քիչ ավելի ընդգծված մոտեցում ցուցաբերի։ Բնական է, որ Ռուսաստանը կամա թե ակամա կարող է ընդգրկվել այդ ամենի մեջ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում կա ազգային փոքրամասնություններ, որոնք ճնշվում են Ադրբեջաանի կողմից և որոնք ապրում են ՌԴ-ում՝ լեզգիներ, ավարներ։ Այս ժողովուրդները չի բացառվում, որ փորձեն իրենց ինքնորոշման իրավունքից օգտվել, ինչը կնշանակի, որ Ադրբեջանում կսկսվեն մասսյական բռնություններն այդ ժողովուրդների նկատմամբ»,- հավելեց նա։

Ռուս փորձագետները նշում են, որ քառօրյա պատերազմից հետ շատ ավելի հեշտ կլիներ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել։ Դավիթ Բաբայանը նշեց, որ քառօրյա պատերազմից երեք տարի է անցել, և պետք չէ խոսել եթե-ների մասին։

Հարցին՝ այն ժամանակ ԼՂ իշխանությունը ՀՀ իշխանությունների առջև նման հարց չդրե՞ց, Դավիթ Բաբայանը նշեց, որ խնդիրը ՀՀ իշխանությունների կամ պաշտոնական Երևանի կամ միջազգային հանրության մեջ չէ այնքան, որքան Ադրբեջանի։

«Երկար ժամանակ ՀՀ իշխանություններն էլ հայտարարել են, որ երբ լինի ագրեսիա Արցախի նկատմամբ, այդ ժամանակ ՀՀ-ն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, և դա շատ տրամաբանական է, չորս-հինգ տարի առաջ այդպիսի հայտարարություն եղել է։ Եվ հետևաբար սա կլինի ծայրահեղ քայլ և այլընտրանք չունեցող։ Պետք չէ անցյալի մասին խոսել, պետք է խոսել ներկայի և ապագայի մասին։ Անցյալի բացերը պետք է լավ ուսումնասիրենք, պետք է տարբեր սցենարների պատրաստ լինենք, բայց քաղաքականությունը ֆունդամենտալ և պրակտիկ առարկա է, և եթե-ներով խոսելը ճիշտ չէ»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում