Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Ռուսաստանը ընդունել և ընդունում է Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը և իշխանության ղեկավարին. Անդրանիկ Նիկողոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը։

Պարոն Նիկողոսյան, նոր իշխանությունների պարագայում ինչպե՞ս եք գնահատում հայռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը։  Մտահոգություններ ունե՞ք։

– Իհարկե, կան մտահոգություններ, բայց հայ-ռուսական հարաբերությունները պետական մակարդակով միշտ էլ եղել են բարձր հիմքերի վրա։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանը մենակ է։ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունները մեկ տարվա ընթացքում դեռևս կյանքի չեն կոչվել։ Խնդիրը այս է։

Մասնավորապես ո՞ր հայտարարությունները։

– Որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, որ գնալով էլ ավելի պետք է ամրապնդվեն հարաբերությունները և այլն։ Բայց հայ-ռուսական հարաբերությունները գնալով չեն ամրապնդվում։

Օրինակ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է արվի, որ Դուք համոզվեք, որ հարաբերությունները ամրապնդվում են։

– Խնդիրն այն է, որ Փաշինյանի ասածները կյանքի չեն կոչվում։ Ամբողջ թիմն այդ ուղղությամբ չի աշխատում։ Խնդիրը սա է։

Բայց Հայաստանում էլ արդեն Փաշինյանին մեղադրում են չափից դուրս ռուսամետության, ռուսներին հաճոյանալու մեջ։

– Նիկոլ Փաշինյանը երբեք ռուսներին չի հաճոյացել։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ Հայաստանի համար ամեն ինչ շատ լավ լինի։ Փաշինյանին մեղադրել պետք չէ։ Փաշինյանի շուրջը  համախմբվել է պետք։ Մենք պատերազմական վիճակում ենք գտնվում և չենք կարող նման բաների հետևից ընկնել։ Եկեք ամեն օր առավոտից իրիկուն քննադատենք Նիկոլ Փաշինյանին, վերջը ո՞ւր ենք հասնելու։ Մենք պատերազմող երկիր ենք, միլիոնավոր Սփյուռք ունենք։ Դրսում հայերի վիճակը պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում ցանկացած իրադարձությունից Սփյուռքը խառնվում է  իրար։ Բայց Նիկոլ Փաշինյանը միայնակ ոչինչ չի կարող անել։ Պետք է բոլորը համախմբվեն։ Փաշինյանը շատ պարզ, հստակ ժողովրդի կողմից վստահության քվե է ստացել։ Ժողովուրդը սիրում է նրան։ Ուրիշ բան, որ նրա թիմը չի աշխատում։ Բայց պետք է հավաքվել, սկսել իշխանությունների հայտարարությունները կյանքի կոչել, գործ անել։ Միայն խոսելով չի լինի։

Պարոն Նիկողոսյան, բայց փորձագիտական հանրության կողմից մշտապես կարծիքներ են հնչում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ընդունելի չէ Ռուսաստանի կողմից։ Նախկին իշխանությունները ավելի ցանկալի էին ՌԴ-ին, այդ իսկ պատճառով Հայաստանում իշխանությունների դեմ որոշակի գործողություններ ասոցացվում են Ռուսաստանի հետ։

– Դրանք վերացական խոսքեր են։ Ռուսաստանը ընդունել և ընդունում է Հայաստանի  ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը և իշխանության ղեկավարին։ Դրա մասին Ռուսաստանը բազմիցս հայտարարել է։

Բայց, օրինակ, հենց Ռոբերտ Քոչարյանի դեպքում Ռուսաստանի միջամտությունն ակնառու էր։ Ռուս փորձագիտական հանրությունը հիստերիայի մեջ էր Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց և նրան կալանավորելուց հետո։

– Ռուսաստանը հարգում է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ Սահմանադրությունը, ընդունում է  ժողովրդի կողմից ընդունված իշխանությանը։ Ուրիշ բան, որ գնում է դատավարությունը, որը քաղաքականացնել պետք չէ։ Դա պետք է լուծվի իրավական հարթության մեջ։ Ռոբերտ Քոչարյանին հիմա ազատ արձակեցին, և սպասենք տեսնենք՝ ինչ կլինի։ Ինչ վերաբերում է ռուս փորձագիտական շրջանակներին, ապա փորձագետները ընդամենը կարծիքներ են հայտնում, շատ ժամանակ՝ իրենց անձնական կարծիքը։ Իսկ Ռուսաստանը  պետական մակարդակով ընդունում է ՀՀ իշխանություններին, որոնք ընդունվել են ՀՀ ժողովրդի կողմից։ Սա պաշտոնական տեսակետ է։ Իսկ փորձագետներ և՛ Հայաստանում կան, և՛ Ռուսաստանում, որոնց հայտնած կարծիքները միշտ չէ, որ արտահայտում են պաշտոնական դիրքորոշում։

Պարոն Նիկողոսյան, իսկ տնտեսական հարթության մեջ ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։ 2020 թվականից, ԵԱՏՄ-ով պայմանավորված, Ռուսաստանը Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ է պահելու։ Սա մտահոգիչ չե՞ք համարում։

– Ոչ, դա մտահոգիչ չէ։ Ամեն ինչ շատ լավ է։ Մեր խնդիրը հիմնականում  միասնության մեջ է։ Մենք պետք է համախմբվենք, ոչ թե պառակտվենք։  Մեզ պետք չէ բաժանել սևերի ու սպիտակների։ Դա շատ լավ հասկացել է նաև Փաշինյանը։ Առաջիկայում մենք շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնելու, ժողովուրդը փախչում է Հայաստանից։ Եկեք Մոսկվա և տեսեք, թե ինչքան հայ է գալիս։

Բայց իշխանությունները և պաշտոնական վիճակագրությունը այլ բան են փաստում։ Մասնավորապես, որ իշխանափոխությունից հետո որոշակի ներգաղթ է սկսվել։

– Իշխանական մակարդակով կարող են շատ բան ասել, բայց ես ձեզ իրականությունն եմ ասում։ Եկեք Մոսկվա, և ոչ միայն, ու տեսեք, թե ինչքան հայ է դռները փակում ու Հայաստանից գալիս Ռուսաստան։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հետևաբար համախմբվել է պետք, ոչ թե  պառակտվել։ Մենք շատ վտանգավոր խաղ ենք խաղում։ Չի կարելի ժողովրդին պառակտել, Արցախ-Հայաստան բաժանել։

Ո՞վ է պառակտում։ Ո՞ւմ եք դուք մեղադրում։

– Ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես ստեղծված իրավիճակից հետևություններ եմ անում։ Անձնական խնդիրները պետք է թողնել մի կողմ ու համախմբվել։ Հակառակ դեպքում լուրջ փորձությունների առաջ կկանգնենք։

Վերջին շրջանում Ռուսաստանում կրկին սրվեց հայկական վարորդական վկայական ունեցող վարորդների խնդիրը։ Եթե  ամեն ինչ հրաշալի է հայ-ռուսական հարաբերություններում, ապա ինչո՞ւ այդ խնդիրը չի կարգավորվում։

– Այո, խնդիրներ կային, որոնք արդեն հարթվել են, քանի որ ՀՀ իշխանությունները բարձրաձայնեցին, և հարցը լուծում ստացավ։ Հիմա բոլորը նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չկա։

Պարոն Նիկողոսյան, Դուք նախկինում շատ մտերիմ հարաբերություններ ունեիք նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նպաստում էիք նրա բիզնեսի զարգացմանը ՌԴ-ում, ոստիկանապետի ու պաշտպանության նախարարի հետ էիք մտերիմ, զենք էիք նվիրում միմյանց։ Այդ հարաբերությունները ներկայումս պահպանվո՞ւմ են, թե՞ հիմա արդեն նոր իշխանության ջատագովն եք։

– Ես բոլոր իշխանությունների հետ էլ լավ  հարաբերություններ ունեմ։ Ներկայիս իշխանության հետ էլ եմ լավ հարաբերությունների մեջ։ Ինձ համար կարևորը իմ պետությունն է։ Ես անձերով չեմ պայմանավորում։ Հայաստանը իմ պատմական հայրենիքն է, և ես պարտավոր եմ բոլորով հպարտանալու։

Պարզապես տարիներ առաջ ասում էիք, որ Հայաստանը Ձեզ համար ընդամենը մեկ կետ է։

– Ոչ, իմ խոսքը խեղաթյուրվել է։ Հայաստանը երբեք չի կարող ինձ համար մեկ կետ լինել։ Հայաստանը իմ հայրենիքն է, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում