ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել

Միացյալ Նահանգների կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:

Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիայի ձեռնարկած հարձակումներից մինչեւ Թուրքիայի՝ ահաբեկիչներին աջակցելու եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը:

Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների ու գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ն ու  ISIS-ը: Նաեւ կոչ է արվում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային այնտեղից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:

Փաստաթղթում նշվում է հետեւյալ կետերի մասին.

- Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում՝ ուղղակիորեն ռազմական օգնություն տրամադրելով,

- Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ եւ բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ՝ ժամանակ առ ժամանակ դրանք ներկայացնելով Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով,

- Ուշադրություն դարձնելով, որ զեկույցնրը վկայում են, որ Թուրքիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապված են ահաբեկչական խմբավորումների հետ,

- Հաշվի առնելով, որ ապացուցվել է՝ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել  Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իր F-16 կործանիչները ներգրավելով թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում,

- Ուշադրություն դարձնելով որ թեեւ ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային ՂարաբաղումԹուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային,

Ակնհայտ է Թուրքիայի դրսեւորած թշնամությունն ու ագրեսիան Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի բնակչության նկատմամբ:

Հիշեցնենք, բանաձեւի հեղինակ կոնգրեսական Թալսի Գաբբարդը 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուներից էր նաեւ, նա ընտրապայքարից դուրս էր մնացել:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսն էլ պատրաստվում է պալատին ներկայացնել Արցախի դեմ վերջին հարձակումները դատապարտող բանաձեւ: Այդ բանաձեւում եւս դատապարվում ու նշվում  է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրվող օժանդակության ու աջակցության մասին:

Սանչեսը նշել է, որ Ներկայացուցիչների պալատին ներկայացվող բանաձեւի նպատակն է լինելու Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը:

Տպել
4602 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել