News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 4-ին, քվեարկեց ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված եւ նախօրեին քննարկված բոլոր 10 օրինագծերը եւ ընդունեց դրանք:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը

- Հաշտարարության մասին,

- «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

 - Դատական դեպարտամենտում ծառայության մասին («Ծառուկյան» դաշինքը ձեռնպահ քվեարկեց),

- «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

- Տեղական հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց հետեւյալ օրինագծերը.

- «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը՝ 3/5-րդով:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս փոփոխությունն իհարկե որոշակի դրական է քայլ է, բայց բացարձակապես թերի է: Կարծում ենք, որ քաղաքական իրավիճակի ամրագրումից հետո ԱԺ-ն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի լայն փաթեթով քննարկմանն ու ընդունմանը, այդուհանդերձ, որպես առաջին քայլ կողմ ենք քվեարկում, եւ անմիջապես «Ծառուկյան» դաշինքը նախապատրաստելու է նոր փաթեթ»:

Իր հերթին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը թեեւ սահմանադրական օրենք է, բայց փաթեթում ներառված մնացած օրենքները սովորական օրենքներ են եւ չենք կարող քվեարկվել 3/5-րդով. «Մենք դեմ ենք քվեարկելու այս օրինագծին, որովհետեւ առաջին ընթերցմամբ կողմ ենք քվեարկել, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը չի պահպանվել»,-ասաց նա:

Օրինագիծն ընդունվեց 77 կողմ ձայներով:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն լսել էր նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի հաշվետվությունը, որը սակայն քվեարկություն չէր նախատեսում:

Իսկ ԱԺ նիստի ավարտից հետո, ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում ժամը 10.30-ին սկսվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Միակ թեկնածուն Էմիլ Բաբայանն է,  նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ