211652_close_icon
views-count242032 դիտում article-date 10:00 04-02-2020

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար, մի քանիսն էլ՝ ծառին ու երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել են աղ ու ավազ լցնել։ Մենակ օպերատիվորեն ժամանեցին ճանապարհային ոստիկանները, ովքեր նույնիսկ օգնեցին մի քանի վարորդների, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր»։ Վթարների մեծ մասի համար օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ «Եթե ժամանակին Ճանշինը կատարեր ճանապարհի մշակման աշխատանքներ, էս շղթայական ավտովթարը տեղի չէր ունենա և միայն վթարից հետո հայտնվեցին ճանշինականները։ Մի քանի հոգու էլ տեղափոխեցին հիվանդանոց»,-նշում էին վարորդները։ Ճանապարհային ոստիկանների աշխատանքները տեղում ղեկավարում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր