News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւային էներգետիկայի սակագների հետագա նվազեցումը բացառված չէ, եթե արեւային էլեկտրակայանների մասնաբաժինն ընդհանուր էներգետիկայի հաշվեկշռում ավելանա։ Այս մասին ապրիլի 10-ին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսահաղորդագրությունում նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ժամանակ» օրաթերթի հոդվածը, որում քննադատության էր ենթարկվում այն սակագինը, որն առաջարկվել էր «Մասրիկ-1»  արեւային կայանի շինարարության ծրագրի ներդրողների կողմից։

Նրա խոսքով՝ սա, վերջնական արդյունքում, դրական կանդրադառնա էլեկտրաէներգիայի սպառման սակագների վրա։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 550 մՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանի կառուցման մրցույթը շահել է համաշխարհային ճանաչում ունեցող երկու ընկերություններից՝ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures-ից (FRV) եւ իսպանական FSL Solar S.L-ից, բաղկացած միջազգային կոնսորցիումը: Վերջիններս ամենացածր սակագինն էին առաջարկել՝ 0.0419  դոլար (առանց ԱԱՀ-ի) կամ 20.11 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

 «Ես վստահ եմ, որ ներդրողը կօգտվի մասնագիտացված ֆոնդերի եւ ծրագրերի աջակցությունից եւ ներդրումների միջավայրի հետ կապված խնդիրներ չի ունենա»,-նշել է Հայկ Հարությունյանը։

Հոդվածում, ինչպես պարզաբանել է փոխնախարարը, նշվում է, որ մեկ տարի առաջ Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովն արեւային էլեկտրակայանի կառուցման լիցենզիաների տրամադրման մրցույթ էր հայտարարել։ Հայկ Հարությունյանի խոսքով՝ նման մրցույթ չի եղել։ 2016 թվականին 1 մեգավատանոց եւ առավելագույնը 10 մեգավատ հզորությամբ արեւային կայանների  կողմից արտադրված արեւային էներգիայի համար հայտարարվել էր 42,6 դրամ սակագին։ Այն ժամանակ, փոխնախարարի փոխանցմամբ, մեկ այդպիսի կայան կառուցելու ներդրումային ծրագիրը կազմում էր 1,1 մլն դոլար։ Հիմա մեկ կայանի գինը նվազել է 35-40 տոկոսով, որը պայամանավորված է միջազգային գների 25 տոկոս նվազմամբ։ Այդ ծրագրով դրական արդյունքներ են գրանցվել Հայաստանում՝ կառուցվել են 3 համակարգային կայաններ, որոնց արդեն միացված են ցանցին։

«Մենք զարգացնում ենք տեղական ռեսուրսները, այդ թվում՝ տեղական մասնագետների ներուժը, շինարարների փորձը, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների հասանելիությունը՝ բանկերն արդեն ունեն հասանելի երկարաժամկետ ռեսուրսներ»,-նշել է նա։

Նա հայտնել է, որ ՀԾԿՀ-ի կողմից հայտարարված մինչեւ 1 մեգավատ սահմանափակումը  պայմանավորված է միջազգային գների նվազեցմամբ։

«2016 թվականին մեզ քննադատում էին 1 ԿՎ/ժ էլեկտրաէներգիայի համար սահմանված բարձր՝ 42,6 դրամ սակագնի համար, հիմա  քննադատում են ցածր՝ 20,11 սակագնի համար, ինչն անընդունելի է, քանի որ այն ժամանակ այլ կապիտալ ներդրումներ էին պահանջվում»,-շեշտել է նա։ Նրա խոսքով, չի կարելի համեմատել 55 ՄՎտ եւ 1 ՄՎտ կայանների շինարարության համար անհրաժեշտ կապիտալ ներդրումները։

 «Ինչու չօգտվել ցածր սակագնից, որը մեզ առաջարկել է կոնսորցիումը, եթե մեր արեւի ինտենսիվությունը հնարավորություն է տալիս ունենալ ավելի էժան էներգիայի աղբյուր ներքին ռեսուրսների հաշվին»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ցածր սակագինը չի ազդի  փոխադարձ հաշվարկների (net metering) վրա, քանի որ գեներացված էլեկտրաէներգիայի ավելցուկը կվաճառվի հիդրոէլեկտրակայանին 1 կՎտ/ժ 23 դրամով:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական նշանակության արեւային ֆոտովոլտային կայանի շինարարությունը կսկսվի 2019 թվականին եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: 550 մՎտ հզորությամբ «Մասրիկ-1» հելիոկայանի կառուցման մրցույթը շահել է համաշխարհային ճանաչում ունեցող երկու ընկերություններից՝ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures-ից (FRV) եւ իսպանական FSL Solar S.L-ից, բաղկացած միջազգային կոնսորցիումը: Վերջիններս ամենացածր սակագինն էին առաջարկել՝ 0.0419  դոլար (առանց ԱԱՀ-ի) կամ 20.11 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ