Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

«Վրաստանը խաբեբա չէ․ Արսեն Թորոսյանը պետք է զուսպ և պատասխանատու կերպով վերաբերի իր արած հայտարարություններին»

«Հայ-վրացական հարաբերությունները բարեկամական են և ձեր նախարարի այդ հայտարարությունը չի կարող լարվածություն մտցնել դրանց մեջ, Հայաստան-Վրաստան գործընկերությունը չի կարող դրանից տուժել: Ճիշտ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում շատերն են երազում, որ մեր հարաբերությունները փչանան, լարվեն, գժտություններ առաջանան, սակայն ես բոլորին ասում եմ՝ թող չերազեն անգամ այդ մասին՝ չնայած այն բանին, որ այն, ինչ եղավ՝ իհարկե շատ-շատ վատ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ օրերս Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը առողջապահության նախարարին հարցրել էր, թե ինչով է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի վիճակագրության տարբերությունը կորոնավիրուսի վերաբերյալ, և մասնավորապես, ինչու են Վրաստանում օրական գրանցվող դեպքերն անհամեմատ քիչ, քան Հայաստանում։ Թորոսյանը, պատասխանելով հարցին, մի շարք պատճառներ և հանգամանքներ էր նշել՝ վարակակիրների հաշվման տարբեր մեթոդաբանություն, ավելի խիստ սահմանափակումներ և այլն։ Սոցցանցերում տարածվեց նաև պնդում, թե Թորոսյանը կասկածի տակ է դրել Վրաստանի կողմից տվյալների ամբողջական և թափանցիկ ներկայացնելը։

Վան Բայբուրդը խորհուրդ է տալիս Արսեն Թորոսյանին այսուհետ շատ զգուշավոր լինել իր արտահայտությունների մեջ, հատկապես, երբ դրանք վերաբերում են արտաքին հարաբերություններին:

«Այդպիսի բան կարող էր հայտարարել ասենք թե Մարս մոլորակի  առողջապահության նախարարը, բայց ոչ երբեք Հայաստանի.  նախարարի պաշտոնը նախևառաջ քաղաքական պաշտոն է ու այդ պաշտոնը զբաղեցնող անձը պետք է առաջին հերթին լինի լավ քաղաքական գործիչ, որպեսզի գիտակցի, թե իր այս կամ այն արտահայտությունն ինչ կերպ կարող է ընկալվել կամ քաղաքական ինչ հետևանքներ կարող է  ունենալ:

Աշխարհաքաղաքական այս  իրավիճակում, երբ երկու պետություններս էլ  տարածաշրջանային շատ վտանգավոր թշնամիներ ունենք, մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է շատ զուսպ և չափավոր լինեն մեր հայտարարությունների մեջ՝ առավել ևս, երբ դրանք հնչում են  քաղաքական մեծամասնության անդամների կողմից: Նրանք պետք է պատասխանատու կերպով  վերաբերեն իրենց  հայտարարություններին և անհիմն բաներ չասեն, այլ փաստարկված ինֆորմացիա ներկայացնեն»,- շեշտեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև.

«Թորոսյանը ինչ որ հայտարարեց այդ քննարկման ժամանակ՝ իրականությանը չի համապատասխանում: Վրաստանը խաբեբա երկիր չէ ու չի կարող գեթ մեկ թիվ անգամ կեղծել կամ թաքցնել, որովհետև Վրաստանում  զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն այնքան լիազորություններ ունի, այնպես խորքային է  տիրապետում երկրում կատարվող յուրաքանչյուր բանին, այս ճգնաժամային շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու կորոնավիրուսի վիճակագրությանը, որ եթե կառավարությունը, պարետատունը կամ համաճարակաբանները փորձեն մի բան անգամ խաբել՝ Վրաստանում մասմեդիան նրանց հերը կանիծի, բոլորը կհասկանան, որ խաբում են, բվստահեցնում եմ ձեզ, որ այդպիսի բան այստեղ իրոք չկա»։

Բայբուրդի խոսքերով՝ այս միջադեպն որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, պազապես վրացական կողմի համար վիրավորական է, որ ոմանք խանդով են վերաբերում Վրաստանում վիրուսի տարածման վիճակագրության տեսանկյունից արձանագրած հաջողություններին և առողջապահության համակարգի դրական աշխատանքին։

Հարցին՝ ոմանց կողմից ընդդեմ հայ-վրացական հարաբերությունների ուղղորդված արշավ տեսնո՞ւմ եք այստեղ, Վան Բայբուրդը միանշանակ դրական պատասխան  տվեց, սակայն չշտապեց անուններ հրապարակել՝ նշելով, որ  «որոշ շրջանակներ փորձում են կեղտոտ ջրում ձուկ որսալ»։

«Ցավոք սրտի, այդպիսի անձինք ու քաղաքական ուժեր կան և՛ Վրաստանում և՛ Հայաստանում և՛ նաև այս երկրների շրջանակներից դուրս․օրինակ՝ վերջին ժամանակներս ակնառու է նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը հայ-վրացական հարաբերությունների փչացման մեջ, հարևան այլ պետություններինը՝ նույնպես, սակայն ըստ իս՝ թե հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը, թե Վրաստանի ներկայիս իշխանությունները պետք է այնքան խոհեմ ու հեռատես լինեն, որ թույլ չտան այդպիսի բան, ռևանշ չպետք է լինի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում