Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների ֆավորիտներից ՈՒՐՈՒԳՎԱՅԸ

«Մունդիալ-2018»-ից առաջ. Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների ֆավորիտներից ՈՒՐՈՒԳՎԱՅԸ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալի «կնքահայրերը» Ուրուգվայի 1930 թվականի հավաքականի 11 անդամներն են: Ընդունելով աշխարհի առաջին  առաջնությունը` «աղավնիները» չկրեցին ոչ մի պարտություն և մեկընդմիշտ իրենց անունները գրեցին ԱԱ-ի պատմության մեջ` որպես աշխարհի առաջնության առաջին չեմպիոններ: Անդրանիկ առաջնության եզրափակիչում Ուրուգվայը խաղաց  Արգենտինայի հետ: Եվ հաղթելով  4-2 հաշվով`  տիրացավ ԱԱ-ների առաջին գավաթին:

Պատմական ակնարկ

 Տարօրինակ ու զարմանալի  կհնչի, եթե ավելացնենք, որ Ուրուգվայի հավաքականը բաց թողեց հաջորդ երկու մունդիալները, ապա առաջնությունների անցկացումը դադարեցվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Վերադառնալով 1950 թվականին Բրազիլիայում անցկացվող առաջնություն` «աղավնիները» կրկին  նվաճեցին  ցանկալի գավաթը: 1954 թվականի առաջնության ժամանակ  Ուրուգվայը հասավ մինչև կիսաեզրափակիչ` հետագա պայքարում զիջելով Հունգարիային: Նույն դժվարին ուղին անցան  Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները 1970 թվականին, այստեղ էլ անկարող եղան դիմակայելու բրազիլական ուժեղ թիմին, որն էլ այդ տարվա չեմպիոնը դարձավ: 1962, 1974, 2002 թվականների առաջնություններում Ուրուգվայը դուրս եկավ խմբային փուլից: 1986 և 1990 թվականների ԱԱ-ներում  Ուրուգվային հաջողվեց անցնել ընդամենը  խմբային փուլը,  ոչ ավելին: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնությունում (2010 թվական) Ուրուգվայն իսկապես ֆավորիտ էր: Եվ  ֆավորիտին բնորոշ խաղով հասավ մինչև  կիսաեզրափակիչ` այստեղ պարտվելով Նիդեռլանդներին:

2014 թվականի աշխարհի առաջնությունում Ուրուգվայը ընդգրկված էր D խմբում և Կոստա Ռիկայի, Իտալիայի և Անգլիայի հետ նույն «մահվան խմբում» գրավեց երկրորդ տեղն ու դուրս եկավ խմբից, սակայն պարտություն կրեց Կոլումբիայից և դուրս մնաց հետագա պայքարից՝ չհասնելով քառորդ եզրափակչին անգամ:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Ուրուգվայը որակավորման փուլի հարավամերիկյան հատվածի 18 խաղերից 9-ում հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 5-ում պարտություն կրեց: Հավաքելով 31 միավոր՝ Ուրուգվայը գրավեց երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Բրազիլիային:  

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Ուրուգվայը Մունդիալ-2018-ում ընդգրկված է A ենթախմբում և խմբի հիմնական ֆավորիտն է համարվում: Ուրուգվայի մրցակիցները խմբային փուլում կլինեն Ռուսաստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան: Հարավամերիկացիները առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 15-ին՝ մրցելով Եգիպտոսի, այնուհետև հունիսի 20-ին` Սաուդյան Արաբիայի և հունիսի 25-ին՝ Ռուսաստանի թիմերի հետ:

Հավաքականը

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային թիմի Մունդիալ-2018-ին կներկայանա հետևյալ կազմով` Ֆերնանդո Մուսլերա, Մարտին Սիլվա, Մարտին Կամպանյա, պաշտպաններ՝ Դիեգո Գոդին, Խոսե Մարիա, Սեբաստիան Կոատես, Մաքսի Պերեյրա, Գաստոն Սիլվա, Մարտին Կասերես, Գիլերմո Վարելա, կիսապաշտպաններ՝ Նայտան Նանդես, Լուկաս Տորեյրա, Գաստոն Ռամիրես, Մատիաս Վեսինո, Ֆեդերիկո Վալվերդե, Ռոդրիգո Բենտանկուր, Կառլոս Սանչես, Ջորջիան դե Արակաետա, Դիեգո Լակսալյտ, Կիստիան Ռոդրիգես, Ուրետա, Նիկոլաս Լոդեյրո, հարձակվողներ՝ Կրիստիան Ստուանի, Մաքսիմիլիանո Գոմես, Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես: Հավաքականի գլխավոր մարզիչը Օսկար Տաբարեսը այս խմբի ամենափորձառու մարզիչն է և ամենատարեցը: Տաբարեսի մոտ վերջին տարիներին առողջական վիճակի վատթարացում է նկատվում և հնարավոր է, որ սա մարզչի վերջին աշխարհի առաջնությունը կլինի:

Ուրուգվայցիների «աստղը» կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն է, ում շատերդ կհիշեք 2014 թվականի աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա խաղի ժամանակ իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինիին կծելիս: Սակայն Սուարեսը մեր ժամանակների լավագույն հարձակվողներից, ով հրաշալի տեսնում է դաշտը և ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում: Հավաքականի կարևորագույն օղակներից մեկը նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանին է:

Ընդհանուր առմամբ` Ուրուգվայի համար մեծ դժվարություն չպիտի լինի խմբային փուլի արգելքը հաղթահարելը:  

Ուրուգվայը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 17-րդ տեղում է:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

 

A խումբ
Ռուսաստան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]