Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դինամիկան պահանջում է արագացում. Հայաստանին սպասվող չորս ուղղությունները

Թավշյա հեղափոխությունից հետո անցած ութ-ինը ամիսների ընթացքում հանրային դիտարկումների շրջանակում աչքի ընկնողներից մեկն էր այն, որ Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը կամ նոր իշխանության արտաքին քաղաքականությունը բավականին կենտրոնացած է ռուսական ուղղությամբ, իսկ կարևոր այլ ուղղություններ հայտնվել են պասիվ ռեժիմում: Այստեղ առաջիններից մեկը մատնանշվում է եվրոպական ուղղությունը, հաշվի առնելով Բրյուսելի հետ 2017-ի նոյեմբերի վերջին ստորագրված շրջանակային համաձայնագրի առկայությունն ու դրա վավերացման գործընթացը Եվրամիությունում: Իհարկե, հույժ կարևոր են նաև հարաբերությունն ԱՄՆ ուղղությամբ, նաև Իրանի, Չինաստանի: Ուղղությունները կարելի է թվարկել, սակայն դրանք առանձին-առանձին բավականին կարևոր են և թերևս չարժե ամբողջացնել մեկ տարածության մեջ և անցնել հպանցիկ: Փորձենք յուրաքանչյուրի վրա կանգ առնել, հետագայում ավելի հանգամանալից անդրադառնալու անխուսափելի առիթների համոզումով:

Եվրամիություն. Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրն այստեղ սահմանել է որոշակի նշաձող, ինչը, սակայն, նույնիսկ նախկին իշխանության պարագայում, լինելով շատ ողջունելի և գերկարևոր, այդուհանդերձ, ինքնին որպես նշաձող «պահեստային» էր, տապալված Ասոցացումից հետո: Առավել ևս, թավշյա հեղափոխությունից հետո այն չափազանց ցածր նշաձող է, և Հայաստանն ու Եվրամիությունն ունեն հարաբերության բովանդակային վերբեռնման կարիք: Այդ համատեքստում թվացյալ որոշակի պասիվությունը ինքնին խնդիր համարել չի կարելի՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում նոր է միայն ավարտվում իշխանության ամբողջական փոփոխությունն ու նոր իշխանության ձևավորումը: Եվրամիությունը, անկասկած, լավ պատկերացնում է խնդիրը և այն, որ չկան լուրջ ահազանգեր, հուշում է, որ Եվրոպան ըմբռնումով է վերաբերում Հայաստանում փոփոխություններով պայմանավորված որոշակի թայմաուտին: Բայց այստեղ, իհարկե, արդեն դրա ավարտի ժամանակն է, և նոր խորհրդարանի ձևավորումից ու աշխատանքի մեկնարկից հետո պետք է թերևս սկսել խորհրդարանական դիվանագիտության ինտենսիվ աշխատանքը եվրոպական ուղղությամբ, ընդ որում՝ ներգրավելով բոլոր խմբակցությունների ջանքը: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ այդ ջանքը բխում է բոլորի շահից, համենայնդեպս, բոլոր նրանց, որոնց համար կարևոր է քաղաքական մշակույթի արդիականացումը և նոր համակարգի ձևավորումը:

Եվրամիությունն այդ հարցում անփոխարինելի գործընկեր է: Իհարկե, դա չի նշանակում, որ անվտանգության ռազմա-քաղաքական հարցերում Եվրոպան պակաս կարևոր է: Ամենևին: Ըստ այդմ, հունվարի 14-ից՝ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից, պետք է թերևս միացնել վայրկյանաչափն ու արդեն չափել աշխատանքի դինամիկան:

ԱՄՆ. Խոսել ԱՄՆ հետ հարաբերության խորացման, ինտենսիվացման, ընդլայնման մասին, նշանակում է ոչինչ չխոսել: Դա յուրաքանչյուր պետության, առավել ևս Հայաստանի ռազմա-քաղաքական և աշխարհագրական առանձնահատկություններն ունեցող պետության համար, այսպես ասած, բնական անհրաժեշտություն է: Եվ պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ Երևանը քայլ արդեն կատարել է՝ Վաշինգտոնում դեսպան է նշանակվել երիտասարդ և բավական փորձառու դիվանագետ: Այստեղ ընթացի մեջ է Երևանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը և, այսպես ասած, դեսպանների հարցը լուծելուց հետո թերևս պետք է չափել հայ-ամերիկյան հարաբերության գործընթացը նոր իրողությունների պայմաններում: Այդ իմաստով անհրաժեշտ է արձանագրել, որ Երևանը գուցե չափից ավելի զուսպ է արձագանքել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Բոլթոնի հայտարարությանը՝ սպառազինության տրամադրման հնարավորության վերաբերյալ, թեև այդ իմաստով, իհարկե, ԱՄՆ-ին գուցե ավելի կարևոր է ոչ թե Երևանի արձագանքի ջերմեռանդության աստիճանը, այլ կարևոր էր Երևանում դա հնչեցնելը, որովհետև բուն հասցեատերը, թերևս, Հայաստանից դուրս էր, ընդ որում՝ գուցե ոչ այնքան Ռուսաստանում, որքան Թուրքիայում ու Ադրբեջանում: Միաժամանակ, Բոլթոնի այցը բարձրացրեց Իրանի թեման:

Իրան. Այստեղ առանցքային է այն, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ շրջանակում հանդիպեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդուհանդերձ կարևոր է, որ հնարավորինս արագ տեղի ունենա Հայաստանի վարչապետի այց Թեհրան: Մի կարևոր բան արդեն տեղի ունեցել է: Ջոն Բոլթոնի այցի ընթացքում Երևանը ներկայացրել է հայ-իրանական հարաբերության կարևորությունը, որն ամերիկյան կողմում արժանացել է ըմբռնման, իսկ իրանական կողմում՝ շնորհակալության: Ու չնայած հետագա ներքին տեղեկատվա-քարոզչական հայտնի շահարկումներին, այդ իմաստով, Երևանին թերևս հաջողվել է ապահովել նվազագույն անհրաժեշտ բալանս աշխարհաքաղաքական գերբարդ և գերակտիվ վերափոխումների այս փուլում:

Չինաստան. Այստեղ հատկանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում Չինաստանի վարչապետը շատ կոնկրետ մատնանշել էր «Մետաքի» ճանապարհի չինական մեծ նախագծի հարցում նրա հետ աշխատելու պատրաստակամությունը: Այստեղ դարձյալ, խնդիրը, իհարկե, Հայաստանի ներքին վերադասավորումների հարցն է և դրանից բխող ժամանակային օբյեկտիվ դադարը: Սակայն այստեղ էլ ակնառու է, որ կա հնարավորինս արագ՝ Պեկին այց կատարելու անհրաժեշտություն, թեկուզ խորհրդարանական ֆորմատով: Շփումը, կոնտակտը պետք է կայանա: Չինաստանը Երևանում կառուցում է Եվրասիայում մեծությամբ երկրորդ դեսպանատունը, իսկ դա միայն, այսպես ասած, քաղաքաշինական ցուցիչ չէ, այլ առաջին հերթին քաղաքական:

Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականությունը, անկասկած, առայժմ ունի բազմաթիվ հարցեր: Միաժամանակ, դրանք, թերևս, ոչ թե բացի սխալների, բացթողումների, այլ ավելի շուտ անելիքների և հեռանկարների բնույթից են բխում՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ներքին գործընթացների բնույթը: Բայց այն, որ դինամիկան պահանջում է արագացում, և հակառակ դեպքում բացերը կսկսեն առաջանալ, թերևս աներկբա է:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում