Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Կարևոր թեստ՝ «Իմ քայլի» համար

Ես եթե իրենց տեղը լինեի, երկու ուժերից էլ մեկական փոխխոսնակ կընտրեի. «Իմ քայլը» խմբակցությանը նման հեռակա առաջարկ է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Սա թերևս ամենաարդյունավետ լուծումն է, որը կարող է ավելորդ կրքեր չառաջացնել խորհրդարանի երրորդ փոխնախագահի ընտրության շուրջ։ Մարուքյանի առաջարկությունը այս պարագայում առավելապես քաղաքական է, որն, ըստ էության, բացահայտելու է, թե խորհրդարանական այսօրվա մեծամասնությունն իր որակով որքանով է տարբերվում Հանրապետական մեծամասնությունից, որն առաջնորդվում էր ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու մղումով։

«Իմ քայլը» խմբակցությունն առանց այն էլ խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, ինչը թույլ է տալիս ձևավորել մոնոլիտ գործադիր իշխանություն, իրականացնել արմատական օրենսդրական, նույնիսկ սահմանադրական փոփոխություններ։ Այս պարագայում քաղաքական տեսանկյունից նույնիսկ անհրաժեշտություն է խորհրդարանում ընդդիմության դերակատարության ուժեղացումը։ Հեղափոխական իշխանությունը որևէ կերպ չի թուլանա, եթե խորհրդարանում ներկայացված մյուս երկու խմբակցություններն ունենան փոխնախագահի պաշտոն։

Մյուս կողմից՝ «Իմ քայլը» խմբակցությունում պետք է գիտակցեն, որ դեկտեմբերի 9-ի իրենց արդյունքը, այսպես ասած, բնական վարկանիշի հետևանք չէ, ու էլեկտորալ տրամադրությունների բնական սեգմենտացիայից հետո բացարձակապես այլ պատկեր է ունենալու հանրային քաղաքական տրամադրությունների խճանկարը։ Նման հեռանկարը հուշում է, որ հեղափոխական մեծամասնությունը շեշտը պետք է դնի ոչ թե մեխանիկական քվեարկությունների, այլ քաղաքական համաձայնությունների ու կոմպրոմիսների վրա, որոնց անհրաժեշտությունը եթե անգամ այսօր չի նկատվում, ամիսներ անց ակտուալ է դառնալու։

Մյուս կողմից՝ կարելի է ձևավորել քաղաքական ավանդույթներ, որոնք հետո օրենսդրական ամրապնդում կստանան։ Օրինակ՝ նման մի նախաձեռնությամբ քարոզարշավի ժամանակ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Մեծ հեռուստաբանավեճը դարձավ խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր դրվագներից մեկը, ու գրեթե համոզված ենք, որ այդ ինստիտուտն օրենսդրորեն ամրագրվելու է, երբ այս խորհրդարանը ձեռնամուխ լինի ԸՕ բարեփոխումներին։

Նույն կերպ կարելի է արմատապես վերանայել ԱԺ կանոնակարգը՝ ընդդիմության քաղաքական, վերահսկողական դերակատարությունն ուժեղացնելու նպատակով։ Օրինակ՝ Ռուսաստանի Պետական դումայում խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցություն ունի փոխնախագահի քվոտա, ու դա որևէ ձևով չի խանգարում Դումայի գործունեության բնականոնությանը, հակառակը՝ խորհրդարանի կյանքում ուժեղանում է խմբակցությունների դերակատարությունը։ Գերմանիայի խորհրդարանում, անկախ ուժերի համամասնությունից, ընդդիմությանն է պատկանում բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Սա, իր հերթին, ամրապնդում է ընդդիմության վերահսկողական գործառույթը, հնարավորություն է տալիս, որպեսզի հասարակությունը ընդդիմության միջոցով ավելի մեծ դերակատարություն ունենա պետական ծախսերի վերահսկողության հարցում։

Երբ Նիկոլ Փաշինյանի թիմն անընդհատ ասում է, որ երկրում տեղի է ունեցել արժեքային հեղափոխություն, ապա դա առաջին հերթին պետք է արտահայտվի կառավարման նոր փիլիսոփայությամբ, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների նոր համակարգով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում