Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի։ COVID-2019 տիպի վիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոն։ Նա վարակվել է Իտալիայից եկած աշխատակցից, որը հոսպիտալացվել էր ավելի վաղ, գրում է «Sputnik Գրուզիան»։

«Մենք կորնավիրուսով 10 հիվանդ ունենք։ Վերջին հաստատված դեպքը Նիկա Գամկրելիձեն է, որը շփում է ունեցել հիվանդների խմբի հետ։ Բազմաթիվ կոնտակտներ են ստուգվել, սակայն կորոնավիրուսը միայն նրա մոտ է հայտնաբերվել»,- ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Զուգբայան։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը:

Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---