Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա կիսամիջոց է, հարցի լուծում չի. փաստաբանները կշարունակեն պայքարը (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner-1

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է, թե փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամ տուգանքի կարգավորումները «Դատական օրեսնսգրքից» տեղափոխելով այլ դաշտ, հարցին լուծում է տվել, ապա սխալվում է։  Այս կարծիքին է փաստաբան Լիանա Բալյանը։ «Բոլորս ոտքի կկանգնենք, կդիմենք և բողոքի ցույցերի և օրերով գործադուլ կհայտարարենք ու կբոյկոտենք այդ օրենքը»,- նշում է փաստաբանը։ Այսօր Փաստաբանների պալատում փաստաբանները հայտարարեցին, որ վճռական են տրամադրված պայքարը շարունակելու։ Հիշեցնենք, որ այսօր  արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում հայտարարեց, թե փաստաբանների  նկատմամբ տուգանքի կարգավորումները հանվել են «Դատական օրենսգրքից»։ Դրանք կտեղափոխվեն «Դատավարական օրենսգիրք»։ Փաստաբանները սա լուծում չեն համարում։  «Սա կիսամիջոց է, հարցի լուծում չի և անընդունելի մի տարբերակ է։ Փորձում են իմիտացիա ստեղծել, թե բանակցությունները ավարտվել են հաջողությամբ։ Կարծում եմ, այդ կիսամիջոցները նույնիսկ չպետք է քննարկել։ Տարբերակ չկա։ Դա նորմալ չէ, ընդունելի չէ, լուծում չէ։ Ոչ թե նրա համար, որ հեղինակը արդարադատության նախարարն է, այլ որ դա վտանգում է փաստաբանի անկախությունը։ Պետք չէ ամեն անգամ զոռբայություն անել, վարչական ռեսուրսն ու այսպես կոչված պաշտոնական ռեսուրսն օգտագործել փաստաբաններին ճնշելու համար։ Չկա ճնշվող փաստաբական այսօր, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասում է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Փաստաբանների պալատն ամեն դեպքում կարծում է, որ տուգանքների կարգավորումների տեխափոխումը «Դատական օրենսգրքից» խոսում է փաստաբանների բողոքների և բոյկոտների արդյունքի մասին։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է, որ այսօր փաստաբանները պատրաստվում էին գործադուլ հայտարարել և բողոքի ակցիաներ սկսել, եթե օրենքը հավանության արժանանար հանձնաժողովի նիստում և Դավիթ Հարությունյանը փոփոխությամբ հանդես չգար։  «Մենք արտահայտել ենք մեր վճռականությունը, մեր միասնականությունը ցույց ենք տվել և պետք է նշեմ, որ եթե այս հարցը գնա ոչ մասնագիտական հարթակ, այսինքն մեզ հետ նորից հաշվի չնստեն, քննարկումներին չհրավիրեն, ապա մենք կվերադառնանք նույն այս բողոքի ձևին ու կշարունակենք պայքարը»,- շեշտում է Արա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ «Դատական օրեսնգիրքը» ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Այն հարուցել էր փաստաբանների դժգոհությանը։ Նրանք հայտարարություն են տարածել, հանդիպման խնդրանքով դիմել ԱԺ նախագահին, մի քանի մարզերում էլ  մեկօրյա նախազգուշական գործադուլ են իրականացրել: