News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի վարչակազմը սկսել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման գործընթացի չեղարկումը, որոնք կիրառվել էին Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է AP-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու մասին:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր լիցենզիաների հետ կանչման մասին, որոնք ԱՄՆ-ի վերահսկողությամբ օտարերկրյա ընկերություններին թույլ էին տվել կոմերցիոն ինքնաթիռների համար մասեր արտահանել Իրան, ինչպես նաեւ ամերիկացիներին թույլ էին տվել իրանական գորգեր, խավիար եւ պիստակ վաճառել: Ֆինանսների նախարարության համաձայն, նման գործարքներին մասնակցող ձեռնարկությունները պետք է մինչեւ օգոստոսի 6-ը դադարեցնեն բոլոր գործարքները կամ ԱՄՆ պատժամիջոցների համաձայն տուգանքների ենթարկվեն:

Առեւտրի այլ ձեեւր ընդգրկող լիցենզիաները, այդ թվում նավթի արտահանումը, առաջիկա շաբաթներին հետ կկանչվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ