Մարուքյան․ Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանի «կոնֆիդենցիալ» տեղեկատվության մասով

Մարուքյան․ Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանի «կոնֆիդենցիալ» տեղեկատվության մասով

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարանին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտում:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,- ասել էր վարչապետը։

Վերջին մի քանի օրն Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանին մեղադրել է այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Ալիևը կոչ է արել միջազգային հանրությանը «զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---