28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը

83be199

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ մեծ ուսապարկով և հայտարարեց, որ անցած մի քանի օրերը եղել են իր կյանքի ամենադժվարին օրերը իր համար ծանր են եղել, քանի որ ստիպված է դժվար որոշում կայացնել։

«Անցած շաբաթվա վերջում հայտարարեցի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ խորհրդարանական ուժերում։ Քաղաքական համակարգն Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ Սահմանադրական դատարանում, անցումային արդարադատության հարցում, Ամուլսարի խնդրում։ Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով»,- նշեց Բաբաջանյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը վայր չի դնում մանդատը և «Լուսավոր Հայաստանից» դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի, պետականության ու հայ ժողովրդի:
 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ