211652_close_icon
views-count3317 դիտում article-date 23:40 23-03-2020

Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման ենթարկեցին առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Պարզվեց` մեքենայի 25-ամյա վարորդը, որ նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի էր հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել` ոստիկանները բռնել էին: Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ հաջորդ օրը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 21-ին ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգեցին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր