Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի հրաժեշտի խոսքը․ Ե՞րբ կտեսնենք Մխիթարյանին խաղադաշտում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին վերջին պահին դուրս թողեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Սթոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակից: Նշենք, որ խաղից ժամեր առաջ Մխիթարյանը այն ֆուտբոլիստների շարքում էր, որոնք հյուրանոցից պետք է գնային «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտ:

Խաղից առաջ հյուրանոցում հավաքվում են այն ֆուտբոլիստները, որոնց Մոուրինյոն ընդգրկում է առաջիկա հանդիպման հայտացուցակում: «Սթոք Սիթիի» հետ հանդիպման նախօրեին Մոուրինյոն հայտարարել է, որ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ կմասնակցի առաջիկա հանդիպմանը: Բրիտանացի որոշ փորձագետներ Մխիթարյանին «Սթոք Սիթիի» հետ խաղում տեսնում էին «Յունայթեդի» մեկնարկային կազմում, բայց․․․: «Ես կստեի եթե ասեի, որ Մխիթարյանի հայտացուցակից բացակայելը տակտիկական որոշում է։ Ես ընտրել եմ այն ֆուտբոլիստներին, որոնք ցանկանում են դրսևորվել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստի համար բավական բարդ է խաղալ, երբ նա կասկածներ ունի իր ապագայի վերաբերյալ։ Այս պահին Մխիթարյանին հայտացուցակում չընդգրկելը լավագույն որոշումն է, ոչ միայն նրա, այլև թիմի համար»,- «Սթոք Սիթիի» հետ հանդիպումից առաջ ասել էր Մոուրինյոն:

Ըստ էության Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ երեկ տեղի է ունեցել նշանակալի որոշումը, որը ստիպել է Մոուրինյոյին դուրս թողնել հայ ֆուտբոլիստին հայտացուցակից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ առաջիկա օրերին «Յունայթեդը» ձեռք կբերի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ Նշվում էր, որ «Յունայթեդը» որպես փոխհատուցում «Արսենալին» է տրամադրելու Մխիթարյանին՝ հավելավճարով։ Հունվարի 14-ին Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Բորնմութին»: Ալեքսիս Սանչեսը «Արսենալի» հետ չէր մեկնել մրցավայր: Հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Սանչեսին հայտացուցակից դուրս է թողել այն պատճառով, որ չիլիացին չի կողմնորոշվել իր ապագայի վերաբերյալ: Վենգերը նշել էր նաև, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Երեկ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Սիթին» «Արսենալի» հետ դադարեցրել է բանակցությունները Սանչեսի տեղափոխության վերաբերյալ և 90 տոկոսով չիլիացի ֆուտբոլիստը կհայտնվի «Յունայթեդում»: Մոուրինյոյի և Վենգերի հայտարարությունները Մխիթարյանի և Սանչեսի վերաբերյալ խոսում են այն մասին, որ այս ֆուտբոլիստների տեղափոխությունը ավելի քան հավանական է:

Ու չնայած Մոուրինյոն Մխիթարյանի հաշվով «լղոզված» հայտարարություններ է անում, կարծում ենք պարզ է, որ պորտուգալացի մասնագետը հայ ֆուտբոլիստին հայտացուցակից դուրս է թողել մի պարզ պատճառով՝ նա այլևս Մխիթարյանին չի համարում «Յունայթեդի» ֆուտբոլիստ: Նույնը կարելի է ասել Վենգերի մասին: «Մխիթարյանը մեր խաղացողն է: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողն է, դրա համար էլ խոսում եմ նրա մասին: Նա շատ լավ խաղացող է: Այս մրցաշրջանը Մխիթարյանը լավ սկսեց, այնուհետև մի փոքր թուլացավ: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, ով օգնեց մեզ նվաճելու Եվրոպա լիգայի գավաթը: Ցավում եմ, որ ստիպված ենք պաշտպանել Մխիթարյանին: Մենք պետք է նաև թիմը պաշտպանենք: Պետք է համոզվենք Մխիթարյանը մնում է, թե՞ որոշել է լքել մեզ: Տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին, բայց լավ կլիներ, որ այն փակվեր վաղը»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոուրինյոն: Հնարավոր է, որ այս կերպ Մոուրինյոն փորձում է հնչեղություն ստեղծել Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության շուրջ: Մոուրինյոն փորձում է տպավորություն ստեղծել, որ «Յունայթեդից» հեռանալը Մխիթարյանի որոշումն է: Մոուրինյոն Մխիթարյանի տրանսֆերը ձեռք էր բերել 2016 թվականին: Մոուինյոյի կողմից այնքան էլ կոռեկտ չէր լինի հայտարարել, որ մեկ և կես տարի անց հրաժարվում է հայ ֆուտբոլիստից: Չի բացառվում նաև, որ պորտուգալացին մեղավոր է զգում իրեն Մխիթարյանի առաջ: Հետխաղային ասուլիսում Մոուրինյոյի հայտարարությունը բրիտանացի շատ լրագրողներ որակել են բեմականացված հրաժեշտի խոսք:

Ամեն դեպքում դժվար է պատկերացնել, որ տեղի ունեցածից հետո Մխիթարյանը նորից խաղադաշտ դուրս կգա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Իսկ թե երբ կտեսնենք Մխիթարյանին խաղադաշտում և որ թիմի մարզաշապիկով այս պահին դժվար է ասել: «Ակնհայտ է, որ ինչ-որ բան կատարվում է Սանչեսի հետ: Դրա ապացույցն այն էր, որ Հենրիխ Մխիթարյանը չխաղաց «Սթոք Սիթիի» դեմ: Հայ ֆուտբոլիստը կազմից հայտացուցակում չէր և Ժոզե Մոուրինյուն ուրախ էր այդ տեղեկությունը տրամադրել մեզ: Հնարավոր է, որ Մոուրինյոն ուզում է Մխիթարյանին պահել նշելով, որ գնահատում է նրան, սակայն կարծում եմ վստահ եմ, որ պորտուգալացի մասնագետը մեծ սիրով կփոխանակի Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի հետ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը: Ըստ express.co.uk-ի Սանչեսի համար «Յունայթեդը» «Արսենալին» կվճարի 40 միլիոն գումարած Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում