Երիտասարդական ԱԱ չեմպիոն․ Եթե չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ

Երիտասարդական ԱԱ չեմպիոն․ Եթե չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե չի գնահատվում, այլ երկրի դրոշ կբարձրացնի։

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 0 է։ Եթե այդպես է, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել է Իսրայելյանը։

Նոյեմբերի վերջում Իսպանիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) իր տիտղոսներին ավելացրել է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---