Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ սկսում են բոր քիմիական նյութի պարունակությամբ ձեռքերի ախտահանիչ միջոցների արտադրությունը։
Դյոնմեզի խոսքերով, ախտահանիչները շուտով կներկայացվեն սպառողներին։
Twitter-ում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգին երկրում էներգետիկայի ոլորտում առանց ընդհատման ծառայություն մատուցելու վերաբերյալ։