«Մենք» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը երեկ գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել:

Այս պահին ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»:

Իսկ «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենյակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին… Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ…

Gepostet von Ani Khachatryan am Donnerstag, 6. Dezember 2018

Տեսանյութեր

Լրահոս