211652_close_icon
views-count2763 դիտում article-date 17:15 25-07-2020

ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 73 հազար նոր դեպք

Միայն 1 օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն 4-րդ օրն է՝ այդ երկրում 1 օրում կորոնավիրուսից մահացածների թիվն անցնում է հազարը: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։ Ըստ այդ տվյալների՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 73 715 նոր դեպք, մահացել է 1130 մարդ: Հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ համավարակի տարածման ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավարակի 4 112 651 դեպք: Մահացել է 145 հազար մարդ, առողջացել՝ 1,2 միլիոն վարակված: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից:

Նմանատիպ նյութեր