«Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են

«Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են

PanARMENIAN.Net - 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների է բախվել համակարգիչների օգտատերերի 1,84%-ը:

Նման տվյալներ է հրապարակել «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը՝ հավելելով, որՎրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։

Նշվում է, որ թաքնված կրիպտոմայներների գրոհներին 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում համակարգիչների օգտատերերի 2,49%-ը, Վրաստանում այդ գրոհները գրանցվել են 2,22% օգտատերերի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի։

Տվյալների համաձայն՝ 2019-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանի օգտատերերին՝ 9,42%։

Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։

Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

Կրիպտոմայներներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել կիբեռանվտանգության կանոնները, իսկ ընկերություններին նաև բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։

Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։

Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել պաշտպանական լուծումների Default Deny տեխնոլոգիան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---